• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանյան կողմը մասնակցել է «Աստանա» համաժողովին

02 հունիսի, 2025

2025թ. մայիսի 29-30-ը Ղազախստանի մայրաքաղաքում՝ «Ուղեղների միավորում, ապագայի ձևավորում» խորագրի ներքո կայացած «Աստանա» միջազգային համաժողովին հայաստանյան կողմը ներկայացված է եղել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի կողմից:

Մասնակցելով «Եվրասիա. զարգացման հնարավորությունների բացահայտում և համաշխարհային միտումների ընդունում» խորագրով պանելային քննարկման աշխատանքներին՝ էկոնոմիկայի նախարար Գ.Պապոյանը մասնավորապես ուշադրություն հրավիրել է այն հանգամանքին, որ Հայաստանն այսօր եվրասիական տարածաշրջանի հարևանների հետ հարաբերությունները խորացնելու առավել մեծ ներուժ ունի ենթակառուցվածքային ինտեգրման ոլորտում: Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Բացի այդ, նախարար Գ․Պապոյանը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդլայնել համագործակցությունը վերականգնվող էներգիայի աղբյուրների, ջրածնային տեխնոլոգիաների և էներգաարդյունավետ լուծումների ոլորտում: Ներկայացնելով երկրում գիտության, կրթական համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ Հայաստանի քայլերը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը որպես բազմակողմ համագործակցության հեռանկարային ուղղություն նշել է նաև նորարարությունների ոլորտն ու մարդկային կապիտալը:

«Հայաստանը տարածաշրջանային գործընկերության մեջ եղել է, կա և կշարունակի հավատարիմ մնալ փոխշահավետ հարաբերություններ ձևավորման (win-win) ռազմավարությանը, և այսօր, երբ շահերի և հնարավորությունների համաշխարհային քարտեզը փոփոխվում է, Եվրասիան պետք է դառնա ստեղծարարության և վստահության տարածք։ Մենք պատրաստ ենք լինել այս ապագայի մի մասը՝ ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և վստահության քաղաքականության հարցում», - նշել է նախարար Գ.Պապոյանը:

Պանելային քննարկմանը, որի ընթացքում դիտարկվել են Եվրասիայի տնտեսական ապագային վերաբերող հարցեր, էներգետիկ նորարարությունները, ջրային ռեսուրսների կայուն կառավարումը, տրանսպորտային ենթակառուցվածքների ապահովումը և մի շարք այլ թեմաներ, մասնակցել են նաև Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռեյե Քվոն Չուն, Ղրղզստանի էկոնոմիկայի նախարար Բակիտ Սիդիկովը, Ղազախստանի Հանրապետության ազգային տնտեսության փոխնախարար Արման Կասենովը, «Masdar» ընկերության՝ Ասիայում և Աֆրիկայում զարգացման ներդրումների և զարգացման հարցերով տնօրեն Աբդուլլահ Զայդն ու այլոք:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: