• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Երևանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը

18 ապրիլի, 2025
Երևանում մեկնարկել են Ղազախստանի մշակույթի օրերը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025թ․ ապրիլի 18-ին Երևանում կտրվի Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության Մշակույթի օրերի մեկնարկը։

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ղազախստանի Հանրապետության Մշակույթի և տեղեկատվության նախարարության միջև սերտ փոխգործակցությամբ ձևավորված ծրագրով նախատեսված են ղազախստանյան ֆիլմերի ցուցադրումներ, Ղազախստանից Հայաստան ժամանած մշակութային համույթների ելույթներ և այլ միջոցառումներ։

Ղազախական կինոյի օրերի շրջանակներում երևանյան «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ռեժիսոր Ֆարխատ Շարիպովի «Ստոպ, գիշեր» և ռեժիսոր Ռուստեմ Աբդրաշևի «Ղազախական խանություն։ Ոսկե գահ» ֆիլմերի ցուցադրումը։ Կցուցադրվեն նաև ռեժիսոր Սերիկբոլ Ուտեպբերգենովի «Հայրենասերների ժամանակը» ֆիլմն ու ռեժիսոր Դանիյար Իբրագիմովի «Քարարծիվ» ֆիլմը։

Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ու Ղազախստանի Մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի ներկայությամբ կկայանա Ղազախստանի արվեստաց վարպետների գալա-համերգ, որին ելույթ կունենան Ղազախստանի ժողովրդական արտիստ Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի վաստակավոր արտիստներ Ալեկսանդր Բելյակովն ու Այգերիմ Բեկետաևան, «Дарын» Պետական երիտասարդական մրցանակի դափնեկիրներ Ռասուլ Ժարմագամբետովը, Ասկար Մուկիյաթն ու արվեստի այլ աստղեր։ Գալա-համերգին կմասնակցեն նաև Հայաստանի ստեղծագործական խմբերը՝ Հայաստանի պարի պետական անսամբլն ու Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Երվանդ Երզնկյան)։

Ծրագրված միջոցառումների եզրույթներին նախատեսված է նախարարներ Ժ․Անդրեասյանի և Ա․Բալաևայի պաշտոնական հանդիպումն, ինչպես նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և ղազախստանյան «Хабар» տեղեկատվական գործակալության միջև համագործակցության Հուշագրի ստորագրում։

Նախարար Ա․Բալաևան կմասնակցի նաև երևանյան Ալմաթի փողոցի մերձակայքում գտնվող ղազախ փիլիսոփա և բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակի բացման արարողությանը։

 

Երևանում Ղազախստանի մշակույթի առաջիկա օրերն, ինչպես նաև 2024թ․ հոկտեմբերին Աստանայում կայացած Ղազախստանում Հայաստանի Մշակույթի օրերը կոչված են նոր լիցք հաղորդել երկու երկրների միջև մշակութային կապերի հետագա զարգացմանը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: