• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ռուբեն Գրիգորյանի 96-ամյակին

22 նոյեմբերի, 2013

     2013թ-ի նոյեմբերի 22-ից 24-ը Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը աշխատանքային այցով գտնվում էր Ղազախստանի Մանգիստաուի մարզում՝ մարզկենտրոնի ակիմի հետ հանդիպելու, տեղի ուրանաֆոսֆատային հանքարդյունահանման և վերամշակման համալիրի և Ակտաու (նախկին՝ Շևչենկո) քաղաքի հիմնադիրներից մեկի՝ ԽՍՀՄ բարձրագույն պետական մրցանակների դափնեկիր, սոցիալիստական աշխատանքի հերոս Ռուբեն Գրիգորյանի 96-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու նպատակով:

     Դեսպան Ա.Սահակյանը այցելեց Ֆորտ-Շևչենկո քաղաքի հայկական եկեղեցի և գերեզմանատուն, ինչպես նաև Տարաս Շևչենկոյի թանգարան: Դեսպանի պատվին ընդունելություն կազմակերպեցին մարզի Տապկարագանի շրջանի և Ֆորտ-Շևչենկո քաղաքի ակիմները:

    Ակտաուի մշակույթի տան դահլիճում դեսպանը հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ապա առանձին նաև՝ հայ գործարարների հետ, պատասխանեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, հայ-ղազախական հարաբերություններին, դեսպանության կողմից մատուցվող հյուպատոսական ծառայություններին առնչվող հարցերի:

     Դեսպանն այցելեց հայկական կիրակնօրյա դպրոց, գրքեր նվիրեց դպրոցին, զրուցեց աշակերտների և ծնողների հետ: Այնուհետև դեսպանը ողջունեց տեղի ազգային-մշակութային միությունների ներկայացուցիչների միջև անցկացվող շախմատի մրցաշարի մասնակիցներին՝ հետևելով որոշ խաղերի ընթացքին:

    Դեսպանին ընդունեց Ակտաու քաղաքի ակիմ Եդիլ Ժանբըրշինը: Դեսպանն ու ակիմը ծաղկեպսակներ դրեցին Ռ.Գրիգորյանի կիսանդրու մոտ, եղան նրա հիմնած գործարաններից մեկում գործող թանգարանում, մասնակցեցին Ակտաուի հայերի «Եղբայրություն» մշակութային միության (նախագահ՝ Հայրապետ Կուրդօղլյան) կազմակերպած ընդունելությանն ու համերգին, որին ներկա էին հարյուրից ավելի հայեր, ինչպես նաև ռուսական, ղրղզական, վրացական, ուկրաինական և մյուս համայնքների ներկայացուցիչներ, աշխատանքի վետերաններ, Ռ.Գրիգորյանի ծառայակիցներ, լրագրողներ:

     Դեսպան Ա.Սահակյանը պատասխանեց տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին՝ ընդգծելով, որ անցկացվող միջոցառումները լավագույն առիթ էին ներկայացնելու Ղազախստանի հաջողությունները քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական բնագավառներում, որտեղ իրենց արժանի տեղն ունեն հայ ժողովրդի զավակները: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: