• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը Մայրության, գեղեցկության և սիրո տոնի առթիվ կազմակերպել էր այցելություն Ակմոլինսկ քաղաքում գտվող հուշահամալիր

07 ապրիլի, 2015

2015 թ․ ապրիլի 7-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը Մայրության, գեղեցկության և սիրո տոնի առթիվ կազմակերպել էր այցելություն Ակմոլինսկ քաղաքում ստալինյան բռնարարքների շրջանում գործած՝ «Հայրենիքի դավաճանների կանանց ճամբար»-հուշահամալիր։ Տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հիմնականում կանայք, դեսպան Արա Սահակյանի ուղեկցությամբ ծաղիկներ զետեղեցին ստալինյան բռնատիրության զոհերի «Հիշատակի պատի» մոտ, շուրջայց կատարեցին թանգարանում, դիտեցին Ղազախստանում գործած 11 ճամբարների մասին պատմող վավերագրական կինոնկար։ Դեսպանը գրառում կատարեց հուշահամալիրի պատվավոր հյուրերի մատյանում։

Նույն օրը երեկոյան ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն։ Ողջունելով և շնորհավորելով ներկա կանանց տոնը՝ դեսպան Ա․Սահակյանը ընդգծեց հիշողության պահպանման և այն հետագա սերունդներին անաղարտ փոխանցելու կարևորությունը, ու որքան էլ ծանր լինի, պետք է պահպանել նաև ժողովուրդների պատմության ողբերգական էջերի մասին հիշողությունը՝ որպես դրանց կրկնությունը կանխելու ազդու միջոց։

տալինյան այս զնդանի յոթ հազարից ավելի տառապյալ կանանցից 80-ը հայ էին, և մեր պարտքն է հավերժացնել նրանց հիշատակը՝ արդեն գոյություն ունեցող ռուս, ուկրաինացի, գերմանացի, ֆրանսիացի, կորեացի, վրացի և այլ ազգությունների հուշաքարերի կողքին տեղադրելով նաև մերը, ասաց դեսպանը։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: