• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

ՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ, ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԳԾՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

23 հունվարի, 2017
ՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ, ՖԻԶԻԿԱՅԻ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԳԾՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ալմաթիում տեղի ունեցավ մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի գծով 12-րդ Ժաուտիկովյան միջազգային դպրոցական օլիմպիադայի հաղթողների պարգևատրումը։
Օլիմպիադային մասնակցեց 63 թիմ (413 մասնակից), որոնք ներկայացնում էին հետևյալ երկրները՝ Ադրբեջան, Բելառուս, Բուլղարիա, Թուրքմենստան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոնղոլիա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Վրաստան, Տաջիկստան, Ուկրաինա։
Օլիմպիադայի արդյունքներով որոշվեցին 7 լավագույն մասնագիտացված դպրոցները։ Թիմային հաշվարկում գլխավոր մրցանակը նվաճեց Մոսկվայի թ․ 1329 դպրոցի թիմը, 1-ին մրցանակը շնորհվեց Սոֆիայի մաթեմատիկական գիմնազիային, 2-րդ տեղը կիսեցին Բելառուսի Պետական համալսարանի ճեմարանի և Մոսկվայի պետական գիտատեխնիկական ուսումնական կենտրոնի թիմերը, 3-րդ տեղում էին Երևանի պետական համալսարանին առընթեր Ա․Շահինյանի անվ․ ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, ինչպես նաև Չելյաբինսկի թ․ 31 ճեմարանի ու Բելգրադի մաթեմատիկական գիմնազիայի թիմերը։
Աչքի ընկած թիմերի բոլոր մասնակիցները ստացան արժեքավոր նվերներ, իսկ գլխավոր մրցանակ ստացած թիմի անդամներից յուրաքանչյուրը՝ նոութբուկ։
Անհատական հաշվարկով Օլիմպիադայի 38 մասնակից ստացավ ոսկե, 57-ը՝ արծաթե և 96-ը՝ բրոնզե մեդալ։
Ստորև ներկայացնում ենք հայաստանցի մրցանակակիրների ցուցակը։
Մկրտչյան Միքայել – «արծաթ»,
Ներսիսյան Սերգեյ – «արծաթ»,
Մաղաքյան Գագիկ – «արծաթ»,
Կարագուլյան Վահե – «բրոնզ»,
Մովսիսյան Անդրանիկ – «բրոնզ»,
Մկրտումյան Նարեկ – «բրոնզ» (բոլորը՝ Ա․Շահինյանի անվ․ ֆիզմաթ դպրոց),
Կարալյան Ալեքսանդր – «բրոնզ» (Երևանի «Քվանտ» վարժարան)։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: