• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ

15 մարտի, 2017

Հարգելի գործարարներ,
Հայաստանի ներդրումային միջավայրը ամենաբացերից մեկն է ԱՊՀ-ում: Հայաստանը ներդրումների հարցում իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն:
ՀՀ կառավարությունն իրականացնում է գործարար միջավայրի խոր և համապարփակ բարեփոխումներ՝ օտարերկրյա ներդրողների և գործարարների համար առաջարկելով բիզնեսի նպաստավոր միջավայր:
2016թ. արդյունքներով Հայաստանը բարձր դիրքեր է գրավել միջազգային վարկանիշերում:
• Համաձայն Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը-2017» հաշվետվության՝ Հայաստանը 38-րդ տեղում է աշխարհի 190 երկրների շարքում:
• Համաձայն ԱՄՆ «Հերիթիջ ֆաունդեյշըն» ( Heritage Foundation) հետազոտական կենտրոնի և «Ուոլ սթրիթ ջորնըլ» («The Wall Street Journal») գործարար օրաթերթի ամենամյա «Տնտեսական ազատության ինդեքս» հաշվետվության՝ Հայաստան զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը աշխարհի 165 երկրների շարքում:
Տնտեսության ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում:
Օտարերկրյա ներդրողների պաշտպանությունը
Ներդրումային ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտը 1994թ-ին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքն է:
Հայաստանում օտարերկրյա ներդրումները ամբողջությամբ պաշտպանված են, ներդրողներն օգտվում են մի շարք երաշխիքներից և առավելություններից: Օտարերկրյա ներդրողները գործում են ընդհանուր օրենսդրությանը համապատասխան (ինչպես տեղական ընկերությունները), ինչն ապահովում է նրանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք: Ավելին, օտարերկրյա ներդրումները կարգավորող ՀՀ օրենսդրության փոփոխության դեպքում ներդման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանությամբ, կիրառվում է իրականացման պահին գործող օրենսդրությունը:
Ներկայումս Հայաստանն ունի ներդումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ համաձայնագրեր 40 երկրի հետ:
1992թ-ից Հայաստանն անդամակցում է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին: Հայաստանը «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի կարգավորման մասին» կոնվենցիայի և «Ներդրողների պաշտպանության» ԱՊՀ բազմակողմ կոնվենցիայի անդամ է:

Արտահանման հնարավորությունները
ՀՀ ունի ազատ առևտրի համաձայնագրեր շուրջ 250 մլն ընդհանուր բնակչություն ունեցող ԱՊՀ անդամ երկրների մեծամասնության հետ:
Հայաստանն օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից» (GSP), որոնք ապահովում են նշված երկրների շուկաների արտոնյալ հասանելիությունը՝ մի շարք ապրանքատեսակների ներմուծման զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերի միջոցով:
Հայաստանն ընդգրկված է Եվրամիության կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առևտրային ռեժիմից օգտվող երկրների ցանկում:
2015թ. հունվարի 2-ից ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը նշանակում է 170 մլն սպառողական շուկա հայկական ապրանքների համար:
Հայաստանն անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրին՝ հնարավորություն ընձեռելով տեղական արտադրողներին մասնակցել համաձայնագրին անդամակցող ավելի քան 40 երկրներում կազմակերպվող պետական գնումներին՝ այդ երկրների արտադրողների հետ հավասար իրավունքներով: Հայաստանը միակ երկիրն է, որը միաժամանակ արտոնյալ առևտրային ռեժիմներ ունի և՛ Եվրասիական տնտեսական միության (անդամակցություն ԵԱՏՄ-ին), և՛ Եվրամիության երկրների (GSP+ համակարգ) հետ:
Արտոնությունների համակարգը
Հայաստանում գործում են հետևյալ արտոնությունները.
• ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգվում է 3 տարի ժամկետով ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում;
• ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման խոշոր ծրագիր իրականացնողների համար (բացառությամբ՝ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և/կամ վերամշակման, թանկարժեք քարերի մշակման և/կամ իրացման, ոսկերչական իրերի արտադրության և/կամ իրացման, թանկարժեք մետաղների արտադրության և/կամ իրացման, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության և/կամ իրացման ոլորտների) շահութահարկի դրույքաչափը կազմում է 5% առնվազն 40 մլրդ դրամ արտահանման դեպքում, 2% առնվազն 40 մլրդ դրամ արտահանման դեպքում ;
• տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի նորաստեղծ հավաստագրված ընկերություններն ազատված են շահութահարկից, իսկ եկամտահարկի դրույքաչափը 10% է ;
• գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում բացառապես ՀՀ տարածքում օգտագործելու համար նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծումն ազատվում է մաքսատուրքից, եթե այդ տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը չեն արտադրվում ԵԱՏՄ անդամ երկրներում (կամ արտադրվում են ներդրումային ծրագրի իրականացման համար ոչ բավարար քանակով), կամ չեն համապատասխանում ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին;
• կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ԵԱՏՄ ոչ-անդամ երկրներից ապրանքների ներմուծումն ազատվում է մաքսատուրքից ;
• ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող (բացառությամբ՝ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտի)՝ գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող 2 հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով՝ համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100% չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետոթ տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30%-ը;
• ՀՀ սահմանամերձ գոտիներում գործունեությունն ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից ;
• Դիլիջան համայնքում (Տավուշի մարզ) առնվազն 2 մլրդ դրամի ներդրմամբ ծրագրի իրականացման շրջանակներում գործունեությունն ազատված է ավելացված արժեքի հարկից և շահութահարկից ;
• շահութահարկի, գույքահարկի, հողի հարկի արտոնությունների հնարավորություն ՀՀ արդյունաբերկական գոտիներում;
• ՀՀ ազատ տնտեսական գոտիների շահագործողներն ազատված են շահութահարկի, ավելցված արժեքի հարկի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման պարտավորություններից, իսկ ԱՏ գոտում պետական մարմինների կողմից ծառայությունները կմատուցվեն «մեկ պատուհան» սկզբունքով:

Հայաստանի ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ)

Հայաստանում ԱՏԳ-ների ստեղծման հիմնական նպատակն է ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավման, դրա արդյունքում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել արտահանման ծավալների աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ապահովել կայուն տնտեսական զարգացում:
ԱՏԳ-ներում գործունեություն իրականացնողներին տրվում են հետևյալ արտոնությունները.
• շահութահարկ (0%),
• ավելացված արժեքի հարկ (0%),
• մաքսատուրք (0%),
• գույքահարկ (0%),
• պետական ծառայությունների մատուցվում «մեկ պատուհան» սկզբունքով:

Ներկայումս Հայաստանում գործում է 2 ազատ տնտեսական գոտի՝ «Ալյանս» - բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության ոլորտ (http://fez.am/arm/index.php) և
«Մերիդիան» - ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտ (http://mineconomy.am/uploades/Meridian_Presentation.pdf):
ԱՏԳ-ի շահագործող կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված առևտրային իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում բացառապես ԱՏԳ-ում՝ գործարար ծրագրի գնահատման արդյունքում ՀՀ կառավարության կողմից տրված համապատասխան թույլտվության և կազմակերպչի հետ կնքված պայմանագրի հիման վրա:
ԱՏԳ-ի շահագործողի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ մշտական գործող միջգերատեսչական հանձաժողովին: Հայտը հետևյալ փաստաթղթերի ամբողջությունն է.
• դիմում,
• գործարար ծրագիր,
• կազմակերպչի կողմից տրամադրված տեղեկանք ԱՏԳ-ում գործունեություն իրականացնելու պայմանների վերաբերյալ:
Շահագործողի գործարար ծրագրի գնահատման չափանիշներն են.
1. արտահանման քաղաքականություն, ուղղություններ և ծավալներ,
2. ծրագրի համապատասխանություն ԱՏԳ-ի ստեղծման նպատակներին և գործառնական տեսակին,
3. տեխնոլոգիական նորարարությունների կիրառում,
4. աշխատատեղերի քանակ և սոցիալական այլ միջոցառումներ,
5. ընդհանուր ներդրումների ծավալներ,
6. տեղեկատվություն հիմնական ռազմավարական գործընկերների մասին (առկայութան դեպքում):

ՀՀ ԱՏԳ-ների շահագործողների օրինակներ.
• «Թեքնոլոջի ընդ Սայընս դայնամիքս» ՍՊԸ – ամերիկյան կապիտալով սմարթֆոններ, պլանշետներ և այլն արտադրող,
• «ՋԻ ԴԻ ԷՄ Դայմոնդս» ՍՊԸ – ռուսական կապիտալով ոսկերչական ընկերություն,
• «Սեմկո Սի Այ Էս» ՍՊԸ – հունական և էմիրաթական կապիտալով նորարարական տեխնոլոգիայվ տպագրություն իրականացնող ընկերություն և այլն:

Աջակցություն գործարարներին
ՀՀ-ում ներդրումային քաղաքականության մշակման, վարչարարության և հանրապետության մասշտաբով ներդրումային ծրագերի հավքագրման համար պատասխանատու է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, ուստի ներդրումային ծրագրերի, ներդրումներին առնչվող միջոցառումների, այցերի, ներդրումային քաղաքականության և ներդրումների խթանման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամը իրականացնում է ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների և արտահանողների սպասարկումը «մեկ պատուհան» սկզբունքով, աջակցում ներդրողներին ներդրումային նախագծի իրականացման փուլերում և իրականացնում հետներդրումային ծառայությունների մատուցում, կապող օղակ է հանդիսանում գործարարների և պետական մարմինների միջև, իրականացնում է տեղական և օտարերկրյա ներդրողների միջև պոտենցիալ գործարար գործընկերության խթանումն ու համակարգումը:


Օգտակար հղումներ

• «Ներդրե՛ք Հայաստանում» (ֆեյսբուք, թվիթեր)
• Ներդրումային ուղեցույց 2016/17
• Ներդրումային ծրագրեր
• Ներդրումային միջավայր 2016 (անգլ.)
• Սննդի վերամշակման ուղեցույց (անգլ.)
• Դեղագործության ուղեցույց (անգլ.)

• ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն - http://mineconomy.am/
• Հայաստանի զարգացման հիմնադրամ - http://www.dfa.am/
• Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն - http://smednc.am/hy
• ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ -
http://www.armcci.am/am/home
• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն - http://umba.am/hy/
• Գործարարության աջակցման գրասենյակ - http://www.bso.am/


 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: