• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՍՐՏԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

31 մարտի, 2017

Ս.թ. մարտի 30-ին Ամաթիի Մ.Լերմոնտովի անվ. Պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի բեմում ելույթով հանդես եկավ հայ երաժիշտ և երգահան Ջիվան Գասպարյանը: 88-ամյա երաժիշտը հանդես եկավ իր աշակերտ, երգահան և իր գործի արժանի շարունակող թոռան՝ Ջիվան Գասպարյան-կրտսերի, ինչպես նաև այնպիսի փայլուն երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Վազգեն Մակարյանը (բաս դուդուկ), Արմեն Ղազարյանը (դուդուկ), Վահագն Հայրապետյանը (ստեղնային գործիքներ), Արկադի Պողոսյանը (կիթառ, թառ), Ռոբերտ Դուրունցը (դհոլ):
«Լեգենդար երաժիշտ, դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը նվագել է Պիտեր Գաբրիելի, Ստինգի, Չայկովսկու անվան նվագախմբի հետ: Նա, երգահան Հանս Ցիմմերմանի հետ, «Գլադիատոր» ֆիլմի սաունդտրեկի համահեղինակն է: Նա Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացված Միջազգային փառատոների քառակի դափնեկիր», - հիացական գրում է «КурсивКz»-ը:
Դուդուկի հնչյուններում կա դյութական մի բան: Դրանով կատարած յուրաքանչյուր մեղեդի հմայում է հոգին՝ արթնացնելով խորախորին զգացումներ: Ջիվան Գասարյանի ելույթից հետո գրող Վիլյամ Սարոյանը ասել է, որ դա ոչ թե նվագ է, այլ աղոթք:
Ալմաթիում կայացած համերգի ծրագրում հնչեցին ազգային երաժշտություն, կինոնկարների սաունդտրեկեր, ինչպես նաև ջազ:
Ահա, թե ինչ է գրում Dalatunes ղազախական առաջին ազգային երաժշտական-կրթական կայքըպորտալը. «Ջիվան Գասպարյանն աշխարհին հայտնի է դուդուկով իր վարպետ կատարման և հայկական ազգային երաժշտական գործիքի համբավի տարածման շնորհիվ: Երաժիշտ կատարողը մասնակցել է այնպիսի ֆիլմերի համար երաժշտությունների ստեղծմանը, ինչպիսիք են Մարտին Սկորցեզիի «Գլադիատորը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը»: Նա համագործակցաբար հանդես է եկել երաժշտական բեմի աստղերի հետ՝ Ստինգ, Վանեսսա Մեյ, Հանս Ցիմմերման, Բրայան Մեյ և ուրիշներ:
Սակայն հանդիսատեսը առավել սիրում է ազգային թեմաներով Ջիվանի կատարումները: Երաժիշտը ծանոթացնում է ունկնդրին հայկական երաժշտության հետ՝ այն լրացնելով ռիթմիկ ջազով ու կիթառի դինամիկայով: Իմպրովիզացիան երաժշտի ևս մեկ առավելությունն է»:
Silk Music Fest-ի լավագույն ավանդույթներով, Ջիվանի հետ նույն բեմում նվագեցին The Magic of Nomads ղազախական ազգային նվագախմբի երաժիշտները, որոնք բեմ ելան համերգի առաջին մասում: Եզրափակիչ հատվածում երկու կոլեկտիվը միասին հանդես եկան իմպրովիզով: Դա անխառն ստեղծագործության, հիրավի, անմոռանալի պահ էր:
«Համաշխարհային երաժշտության լեգենդ», - այսպես է կոչել Ջիվան Գասպարյանին «Forbes Kazakhstan»-ը: Հեղինակավոր հրատարակության կարծիքով, «Այս վիրտուոզ երաժշտի շնորհիվ ողջ աշխարհը սիրեց դուդուկի հմայիչ հնչյունները և հայկական ազգային երաժշտությունը»:
Համերգը անց կացվեց Silk Music Fest նախագծի շրջանակներում. դա ամբողջ տարվա ընթացքում ողջ աշխարհի վիրտուոզ երաժիշտների և տաղանդավոր երգիչների հրաշալի համերգների շարք է:
Համերգին իրենց ներկայությամբ Վարպետին պատվեցին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը, Ղազախստանում Ուզբեկստանի դեսպան Իկրոմ Նազարովը, Ղազախստանում Լիբանանի դեսպան Վազգեն Կավլաքյանը, ինչպես նաև այլ դիվանագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Համերգին աջակցություն էին ցուցաբերել Հայաստանի դեսպանությունը, գլխավոր հովանավոր «Արարատը» և գործընկերներ Ղազախստանի հայկական «Մասիսի» ընկերակցությունն ու AmurЕ համերգային-ժամանցային համալիրը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: