• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՆՇՈՒՄ Է 20-ԱՄՅԱԿԸ

21 ապրիլի, 2017

Ապրիլի 14-ին Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքում մեծ շուքով նշվեց տեղի «Կենտրոն» հայկական մշակութային կենտրոնի գործունեության 20-ամյակը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են մշակութային կենտրոնից, «Մեր ուժը միասնության մեջ է» խորագրով հանդիսությանը ներկա էին Ղազախստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Մհեր Բադալյանը, «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ընկերակցության նախագահ Արտուշ Կարապետյանը, երկրի տարբեր մարզերի հայ համայնքների, ինչպես և Պետրոպավլովսկի այլ ազգային համայնքների նախագահներ:

Հայ դիվանագետին և համայնքային գործիչներին ընդունեց Հյուսիս-ղազախստանյան մարզի ակիմ Կումար Ակսակալովը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզերի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման, Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման, հայկական համայնքին նվիրված հարցեր:

Այնուհետև հյուրերը այցելեցին «Ազգային վերածննդի դպրոց», որտեղ իրականացվող ծրագրերի մասին պատմեցին դպրոցի տնօրեն Լյազատ Ժալմուկանովան և հայոց լեզվի ուսուցչուհի Սիլվա Ասլանյանը:

Տպավորիչ էր այցելությունը քաղաքի նորակառույց մանկապարտեզ: 300 տեղանոց այս գերժամանակակից ու հարմարավետ մանկապարտեզը հայազգի գործարար Գարիկ Բերնեցյանի նվերն է քաղաքի մանուկներին և ծնողներին:

Հյուրերը դիտեցին Պետրոպավլովսկի տեսարժան վայրերը, եղան քաղաքի կենտրոնական թանգարանում:

Ինչպես մեզ հայտնեց Ղազախստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Մհեր Բադալյանը, երեկոյան Հյուսիս-ղազախստանյան մարզի Ազգերի վեհաժողովի պալատում տեղի ունեցավ «Կենտրոն» համայնքի 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն, հաջորդիվ` տոնական համերգ:

Ելույթներ ունեցան և շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերով իրենց հայրենակիցներին ողջունեցին դեսպանության 1-ին քարտուղար Մ. Բադալյանը, Ա. Կարապետյանը, քրդական, ուկրաինական, լեհական, կորեական, հրեական համայնքների նախագահները: Դյութիչ երգերով ու հայրենասիրական պարերով հանդիսատեսին գերեցին հայկական պարախմբի և կիրակնօրյա դպրոցի սաները: Շնորհակալական խոսքով հանդես եկավ «Կենտրոն» համայնքի նախագահ Գևորգ Գևորգյանը:


http://hayernaysor.am/archives/242483
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: