• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԹԱՂՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍ ԻՇԽԱՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ

09 մայիսի, 2017

Մայիսի 9-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի, Ակմոլայի մարզի և Կոկչետավ քաղաքի մի խումբ մեր հայրենակիցներ այցելեցին Ակմոլայի մարզի Եսիլ քաղաքի գերեզմանատուն, որտեղ հանգչում է Խորհրդային Միության հերոս Իշխան Սարիբեկյանը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանատնից, հերոսի շիրմաքարին ծաղիկներ են դրել Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, դեսպանության 1-ին քարտուղար Մհեր Բադալյանը, Եսիլի շրջանի ակիմ Ամանբեկ Կալժանովը, հայկական համայնքների ղեկավար Նորիկ Մագլամյանը (Կոկչետավ), Սահակ Սալումյանը (Աստանա) և այլք:
Այս կապակցությամբ կայացած հանդիպման ժամանակ դեսպան Արա Սահակյանն իր ելույթում հատուկ ընդգծեց հայ ժողովրդի զավակների անձնուրաց մասնակցությունը 2-րդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում ու թիկունքում, կոչ արեց վառ պահել Հաղթանակը կռած հերոսների հիշատակը և առողջություն մաղթեց բոլոր վետերաններին:
Դեսպանը և նրան ուղեկցող հյուրերը հանդիպումներ ունեցան տեղի բնակիչների հետ, որոնք հայտնեցին, որ մինչ օրս հիշում են հայ Հերոսին՝ որպես աշխատասեր, բարի ու համեստ անձնավորության:
Եսիլի մեր հայրենակիցները Ն․Մագլամյանի հովանավորությամբ բարեկարգել ու պատշաճ տեսքի են բերել Հերոսի շիրիմը:
Իշխան Սարիբեկյանը ծնվել է 1912թ. Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում: Հերոսի կոչման է արժանացել 1944թ. ապրիլին՝ Սևաստոպոլի Սապուն գորա անառիկ համարվող ամրությունները գրավելիս ցուցաբերած բացառիկ արիության համար: Պատերազմից հետո ապրել և աշխատել է Ղազախստանի տարբեր քաղաքներում: Մահացել է 1990թ., Եսիլում (հեռավորությունը՝ Աստանայից, 400 կմ ):
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: