• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԷՔՍՊՈ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐՆ ԷՐ: ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑԱՎ ԻՆՉՊԵՍ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է՝ ԴՀՈԼ ՈՒ ԶՈՒՌՆԱՅՈՎ, ԹԱՐՄ ԼԱՎԱՇԻ ՀՈՏՈՎ և ԼԱՎԱԳ

16 օգոստոսի, 2017

    Աստանայում անցկացվող ԷՔՍՊՈ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ազգային օրվա շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկավ Ղազախստանի ներդրումների և զարգացման փոխնախարար Երլան Խայիրով, ով չթաքցրեց, որ թուլություն ունի հայկական խոհանոցի նկատմամբ, հայտնում է Sputnik Ղազախստանը:

 «Մեր երկրների միջև գործող առանց վիզայի ռեժիմը, ինչպես նաև Ղազախստանի քաղաքների և ձեր մայրաքաղաքի միջև իրականացվող ուղիղ չվերթները թույլ են տալիս քաղաքացիններին ավելի մոտիկից ծանոթանալ մեր երկրների մշակույթների հետ: Մենք հիանում ենք Հայաստանի գրական և գեղարվեստական ժառանգությունով: Սիրում ենք հայկական խոհանոցը, մեզ նաև մոտ է հայկական հումորը. հատուկ հիշատակման է արժանի հայկական երաժշտական գործիքը՝ դուդուկը, որը հիացնում է իր ձայնով», — ասաց Երլան Խաիրով:

 Ազգային տաղավարի օրվա կապակցությամբ հայ պատվիրակությունը պատրաստել էր երաժշտական անակնկալ: Երիտասարդ երգիչ Միքայել Ոսկանյան և Friends ստեղծագործական թիմը, օգտագործելով էթնո-ջազն և ֆոլկ-ֆյուժն, ուկնդիրներին յուրօրինակ կերպով «տեղափոխեցին» Հայաստան:

   Անգամ` Չերչիլը…

 Իհարկե, հայկական կոնյակը նույնպես ներկայացված էր միջոցառմանը: Հայկական պատվիրակությունը Երևանից Աստանա էր բերել «Արարատ-Դվին» խառնուրդը, որը ստեղծվել է վարպետի` Մարգար Սեդրակյանի կողմից: 10 տարվա  հնեցման կոնյակը / 50 աստիճանի/, անտարբեր չթողեց համտեսման մասնակիցներից և ոչ մեկին:

   Ասում են, որ կոնյակի այս տեսակը ստեղծվել է հատուկ սովետական բևեռային արշավախմբերի համար: Հենց սրանով է բացատրվում նրա բարձր աստիճանը՝ մոլորակի բևեռային հատվածների հետազոտողներին պետք էր համապատասխան խմիչք:

  «Ավելի լավ է լցրու, իսկ մենք կասենք, թե ինչպիսինն է այն», — լսվեց միջոցառման ոչ թերահավատ մասնակիցների կողմից:

Աշխարհի խաղաղության համար խմեցին նաև դիվանագետները, որոնց թվում էր Հայաստանում Ղազախստանի դեսպան պարոն Տիմուր Ուրազաևը և Ղազախստանում Հայաստանի դեսպան պարոն Արա Սահակյանը:

 

  «Պարոն Ուրազաևի աչքերը մեծացան, իսկ իմ՝ փոքրացան», — կատակել է Արա Սահակյանն` ավելացնելով, որ իրենց աշխատանքը չափազանց կարևոր է անվտանգության պահպանման համար. երբ աշխատում են դիվանագետները, լռում են թնդանոթները:

  Ամենայն հավանականությամբ, գոհ մնացին և՛ հյուրերը, և՛ տաղավարի տերերը, իսկ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Զարմինե Զեթունցյանն ասեց գլխավոր միտքը:

 «Մեր մասնակցությունը ցուցահանդեսում լավագույն միջոցն է գործընկերության ամրապնդման համար», — ասել է Զեյթունցյանն` ավելացնելով, որ 2016թ.-ին բավականին ավելացել են Հայաստանի հյուրերը Միջին Ասիայից, նաև Ղազախստանից:

 Հյուրընկալությունը, հարմարավետությունը, անվտանգությունը, պատմամշակութային արժեքները Հայաստանի տուրիստական ոլորտի զարգացման հիմնաքարն են, ասել է Հայաստանում զբոսաշրջության պատասխանատուն:

l
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: