• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱԿՏՈԲԵ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎ. 2-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԸ

12 մայիսի, 2018

Մայիսի 12-ին Ղազախստանի Ակտոբե քաղաքի «Ժուբանովների աշխարհ» մշակութային կենտրոնի համերգասրահում անցկացվեց
Առնո Բաբաջանյանին նվիրված 2-րդ երաժշտական մրցույթը, որը կազմակերպել էր տեղի «Ուրարտու» հայկական մշակութային կենտրոնը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպանության և Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոսության աջակցությամբ:
Մշակութային կենտրոնի լեփ-լեզուն դահլիճում Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունների և երգերի կատարմամբ հանդես եկան մրցույթին մասնակցելու համար հայտավորված 18 կատարողներից լավագույն 11-ը, որոնք անցել էին եզրափակիչ փուլ: Հեղինակավոր ժյուրիի (նախագահ՝ «Շաբըթ» Արվեստի ղազախական համալսարանի (Աստանա) դոցենտ, կոմպոզիտոր Դմիտրի Օստանկովիչ) միահամուռ որոշմամբ գլխավոր մրցանակը շնորհվեց Զարու Ժազըկբաևային՝ մեծանուն երգահանի «Էլեգիա» ստեղծագործության կատարման համար: Դեսպան Արա Սահակյանը, շնորհավորելով Զ.Ժազըկբաևային, ասաց, որ Բաբաջանյանի աշխարհը խորապես ընկալելու համար անպայման պետք է լինել Հայաստանում և, գլխավոր մրցանակի վկայագրի հետ միասին երիտասարդ դաշնակահարուհուն հանձնեց Հայաստան մեկնելու ինքնաթիռի տոմս:
Դրամական պարգևի հետ մեկտեղ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը շնորհվեց Ակտոբեի երաժշտական քոլեջի սան Սագիտժան Օրազգալիին («Վերադարձրու ինձ երաժշտությունը» երգի կատարման համար), իսկ «Հույս» մրցանակը՝ Ալգա քաղաքի գիշերօթիկ դպրոցի սան Ալինա Կուլիմովային («Նոկտյուրնի» կատարման համար):
Շնորհավորելով մրցանակակիրներին և նրանց ուսուցիչներին, շնորհակալություն հայտնելով մրցույթի բոլոր մասնակիցներին, ժյուրիի անդամներին, հանդիսատեսին և հովանավորներին` «Ուրարտու» ՀՄԿ-ի նախագահ, բարերար, Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկ Տերտերյանը հայտնեց, որ հաջորդ տարի մրցույթը կընդլայնի իր աշխարհագրությունը և կդառնա համապետական:
Ակտոբեում անցկացված Առնո Բաբաջանյանի անվ. 2-րդ երաժշտական մրցույթը մեծ հետաքրքրություն էր առաջացրել տեղի երաժշտասեր հասարակության և հայ համայնքի շրջանում և լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցներով:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: