• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Կարագանդայում կատարվածի կապակցությամբ 5 ազգությունների 11 մարդ է կալանավորվել. Ղազախստանում Հայաստանի դեսպան

09 հունվարի, 2019

Հունվարի 9-ի դրությամբ Կարագանդայի իրադարձությունների կապակցությամբ 5 ազգությունների 11 մարդ ձերբակալվել և կալանավորվել է: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ղազախսատնում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը: 

«Այսօր կայացել է Ղազախսատնի ՆԳ նախարարի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը և հետագա համագործակցությունը», -ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը Ղազախստանի իշխանությունների հետ մշտական կապի մեջ է գտնվում: 

«Մենք ղազախ գործընկերների, Ղազախստանի ղեկավարության հետ մշտական կապի մեջ ենք բոլոր մակարդակներում՝ ԱԳՆ, ՆԳՆ և այլ կառույցների: Իրավիճակը լիովին վերահսկվում է: Ավելին՝  դեպքից հետո 1-2 օրվա ընթացքում կատարվածը, ինքնաբուխ ելույթները զգացմունքային բռնկումներ էին, որոնք իմ կարծիքով հանդարտվել են: Ես վստահ եմ, որ դրանք չեն կրկնվի և նման դեպքերը՝ որպես ցուցադրական փորձեր, լիովին բացառվել են», - ասել է դեսպանը: 

Նա տեղեկացրեց, որ կատարվածի կապակցությամբ 2 քրեական գործ է հարուցվել. մեկը անմիջապես ծեծկռտուքի փաստով, որը մեկ երիտասարդի մահվան պատճառ է դարձել և երկրոդը ազգամիջյան թշնամության բորբոքման փաստով: 5 ազգությունների 11 մարդ ձերբակալվել և կալանավորվել է: Ընդ որում 11-ից միայն երկուսն են ՀՀ քաղաքացի, Հայաստանի ևս մեկ քաղաքացի հետախուզվում է: 

«Ես հատուկ չեմ ցանկանում թվարկել ձերբակալվածների ազգությունները: Սակայն նման բազմազանության փաստն ինքնին լիովին բացառում է միջէթնիկական պատճառը», - ասաց Ղալաչյանը: 

«Բոլոր փաստերը, բոլոր իրադարձությունները պարզվում են: Այսօրվա հանդիպմանը մեզ նորից վստահեցրեց, որ ամեն ինչ օրենքի շրջանակում է, մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն», - հավելեց դեսպանը:

 Միևնույն ժամանակ հայ դիվանագետը նշեց մեծ քանակությամբ սխալ տեղեկատվության առկայության մասին, մասնավորապես սոցցանցերում: 

«Շատ է չափազանցված: Ազգամիջյան թշնամության բորբոքման բացահայտ փորձեր կան : Ինչ-որ մեկը ցանկանում է օգուտ քաղել կատարվածից: Իրականում կարելի է վստահությամբ ասել, որ  մեր  հայերնակիցների անվտնագությունը, այդ թվում գույքային, ապահովված է Ղազախստանի իրավապահ մարմինների աշխատանքի շնորհիվ», - ասաց Ղալաչյանը: 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: