• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում Ղազախստանում

30 մարտի, 2019

Մարտի 30-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին, որը «ProBooks» ընթերցանության ակումբի ու ՂՀ մայրաքաղաքի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Ղազախստանում ՀՀ դեսպանությունը: 

Բազմաժանր միջոցառման ընթացքում  «ProBooks» ընթերցանության ակումբի անդամները, ինչպես նաև որոշ հյուրեր, հանդիսատեսին Հովհաննես Թումանյանի կենսագրության հետ մեկտեղ ներկայացրին թատերական համարներ, մուլտֆիլմեր, երաժշտական կատարումներ հայ բանաստեղծի հեքիաթների և պատմվածքների հիման վրա՝ ընթերցելով որոշ հատվածներ հայկական պոեզիայի՝ ՀՀ դեսպանության և Ակտոբեում ՀՀ պատվավոր հյուպատոսության ջանքերով լույս տեսած «Արարատի մեղմ հովերը» հատընտիրից՝ ղազախերեն թարգմանությամբ: Ելույթ ունեցավ հայկական կիրակնօրյա դպրոցի պարային խումբը: Մշակութային երեկոյի ընթացքում անցկացված վիկտորինայի հաղթողներին, ինչպես նաև ներկա բոլոր երեխաներին ՀՀ դեսպանությունը նվիրեց հայ հեղինակի հեքիաթները՝ ռուսերեն թարգմանությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: