• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Նուր-Սուլթանում տեղի ունեցավ բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայերի ցեղասպանության Սուրբ նահատակների

24 ապրիլի, 2020
Նուր-Սուլթանում տեղի ունեցավ բարեխոսական կարգ՝ ի հիշատակ Հայերի ցեղասպանության Սուրբ նահատակների
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

  Ապրիլի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենյան տաճարում տեղի ունեցավ բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայերի ցեղասպանության Սուրբ նահատակների:
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ապահովվեց նաև արարողության հեռարձակումը ուղիղ եթերով:  Արարողությանը մասնակցում էին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, դեսպանության անձնակազմը և հայ համայնքի ներկայացուցիչները: Կարգն անցկացվեց Նուր-Սուլթանի եկեղեցական շրջանի ղեկավար, Ծայրագույն վարդապետ Սերգի Կարամիշևի (Сергий Карамышев) կողմից:

Գագիկ Ղալաչյանը, իր ելույթում ներկայացնելով օրվա խորհուրդը, ընդգծեց, որ ցեղասպանության փաստն ընդունելը և դատապարտելն ունեն զսպող նշանակություն աշխարհում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման գործում, ինչին էլ ուղղված են  ՄԱԿ շրջանակներում և ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» 1948թ. կոնվենցիայի հիման վրա ՀՀ կողմից ներկայացվող բանաձևերը և ձեռնարկվող այլ քայլերը: ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Ս.Կարամիշևին ռուս ուղղափառ եկեղեցու տարածքում հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունն ավանդաբար ստեղծելու և եղբայրական եկեղեցու ցուցաբերած համերաշխության համար:

Այնուհետև ՀՀ դեսպանը ծաղկեպսակ դրեց տաճարի տարածքում գտնվող հայկական խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով Սուրբ նահատակների հիշատակին:

Ղազախստանի մյուս հայ համայնքների, այդ թվում՝ Ալմաթիի, Ակտոբեի, Ակտաուի, Ատըրաուի, Ուստ-Կամենոգորսկի ներկայացուցիչները ևս, հնարավորության դեպքում, հաշվի առնելով և պահպանելով երկրում հայտարարված կարանտինային ռեժիմի սահմանափակումները, հարգանքի տուրք մատուցեցին Հայերի ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Ապրիլի 24-ի տվյալներով «HyeID» առցանց արդարության երթին միացել է Ղազախստանի և Ղրղզստանի տարածքում գտնվող 683 անձ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: