• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ գործարար համաժողով՝ երկու երկրների ավելի քան 30 ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

25 մայիսի, 2021

Մայիսի 25-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ գործարար համաժողով՝ երկու երկրների ավելի քան 30 ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Համաժողովի կազմակերպմանն աջակցեցին ՂՀ-ում ՀՀ դեսպանությունն ու ՀՀ-ում ՂՀ դեսպանությունը:

Գործարար hամաժողովը վարեց «QazTrade» առևտրի քաղաքականության զարգացման կենտրոնի տնօրենի տեղակալ Նուրալի Բուկեյխանովը: 

Համաժողովի պաշտոնական մասում ելույթներով հանդես  եկան ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, ՂՀ առևտրի և ինտեգրման փոխնախարար Կայրաթ Տորեբաևը, ՂՀ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Մանասերյանը, ՀՀ-ում ՂՀ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:

Կարևորվեց համագործակցության հետագա զարգացումը տնտեսության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Հայկական կողմից մասնակցեցին շինարարության, սննդի արտադրության և խորհրդատվություններ մատուցող ոլորտների ընկերություններ:

Ղազախստանյան կողմից մասնակցություն ունեցան ապրանքներ արտադրող և ծառայություններ մատուցող ընկերություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը, ջերմային ցանցերի արդիականացումը, քաղաքային տրանսպորտային ենթակառուցվածքի թարմացումը և սննդի արդյունաբերությունը:

Հաշվի առնելով համաժողովի շրջանակներում գործարար և ներդրումային համագործակցության խորացման և պայմանավորվածությունների գործնական ու հետևողական կատարման անհրաժեշտությունը՝ կողմերը որոշում կայացրին ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա երկրորդ կեսին Ալմաթիում անցկացնել հերթական գործարար համաժողովը՝ երկու երկրների շահագրգիռ գործարարների առավելագույն ներգրավմամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: