• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ալմաթիում կայացած միջոցառումների մասին

14 նոյեմբերի, 2022

Ս.թ. նոյեմբերի 13-ին Ալմաթիում Ժամբիլայի անվան ղազախստանյան պետական ֆիլհարմոնիայում կայացել է համերգ, որի ծրագրում էին Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները:

Ֆիլհարմոնիայի լեփ-լեցուն Մեծ դահլիճում կայացած «The Best of Хачатурян» խորագրով համերգը հնարավորություն ընձեռեց հանդիսատեսին ունկնդրել մեծն կոմպոզիտորի ստեղծագործությունները:

Միջոցառմանը մասնակցեց նաև Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը:

Ալմաթի այցելության շրջանակներում ս.թ. նոյեմբերի 14-ին կայացավ դեսպան Ա.Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Հանրապետության պետական կենտրոնական թանգարանի տնօրեն Ռաշիդա Խարիպովայի հետ: Հանդիպմանը քննարկվեց հումանիտար մշակութային ոլորտում հայ-ղազախստանյան փոխգործակցության ընդլայնումը, այդ թվում՝ մոտ ժամանակահատվածում նախատեսված համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Նույն օրը դեսպան Ա.Ղևոնդյանի՝ «Արվեստ» գեղարվեստական պատկերասրահի տնօրեն Ռիմա Ցականյանի հետ կայացած հանդիպման արդյունքներով՝ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների ստեղծագործական ժառանգության հանրայնացման, ժամանակակից նկարիչների և քանդակագործերի աշխատանքների ներկայացման համատեքստում փոխադարձ ընդգծվեց համապատասխան միջոցառումների անցկացման կարևորությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: