• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հանդիպում Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի հետ

15 նոյեմբերի, 2022
Հանդիպում Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության  ղեկավարի տեղակալի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 15-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Կայրատ Ումարովի հետ:
 
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում հայ-ղազախստանյան փոխգործակցության առաջմղման հեռանկարները: Երկուստեք վերահաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 2022 – 2023 թվականների խորհրդատվությունների ծրագրի դրույթների կատարման պատրաստակամությունը:
 
Դեսպան Ա.Ղևոնդյանը ներկայացրել է տարածաշրջանում իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած անվտանգային և հումանիտար խնդիրները: ԱԳ նախարարի առաջին տեղակալ Կ.Ումարովի ուշադրությանն է ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ Հայաստանյան կողմի դիրքորոշումը: Ագրեսիայի նոր դրսևորումների կանխման համատեքստում ընդգծվել է կրակի դադարեցման խախտումներին հասցեական արձագանքման կարևորությունը, ինչպես նաև համապատասխան մասնագիտացած կառույցների կողմից ավելի լայն ներգրավվածությունը առկա մարտահրավերների վերհանման ու հակազդման հարցերում:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: