• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ կայացած հանդիպման մասին

31 հունվարի, 2023
Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ կայացած հանդիպման մասին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2023 թվականի հունվարի 31-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Ա.Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ե.Կոնուսպաևի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում հայ-ղազախստանյան համագործակցության հետագա խթանման գործնական հարցեր, ինչպես նաև դիտարկվել են ընթացիկ տարում երկկողմ, այդ թվում՝ միջպետական փոխգործակցության մեխանիզմների շրջանակներում նախատեսված միջոցառումների ծրագրերը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հանգուցային ասպեկտների շուրջ։ Հայաստանի դեսպանը մանրամասն տեղեկություններ է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահագնացող հումանիտար ճգնաժամի մասին։ Նշվել է, որ միջազգային իրավունքի ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտմամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը: Փոխնախարարը մանրամասն տեղեկացվել է նաև Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ ու անխոչընդոտ հաղորդակցությունը վերականգնելու միջազգային արձագանքի և հասցեական կոչի մասին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: