• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ղազախստանի օմբուդսմենի հետ հանդիպման մասին

06 փետրվարի, 2023

2023 թվականի փետրվարի 6-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Հանրապետությունում մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Արթուր Լաստաևի հետ։

Հանդիպմանը Ա.Լաստաևը ներկայացրել է Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները, գործառույթներն ու լիազորությունները, որոնք զգալիորեն ընդլայնվել են նախորդ տարվա հունիսին Ղազախստանում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում։

Իր հերթին, Ա.Ղևոնդյանը ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասներն՝ ի հետևանք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման, ինչը հանդիսանում է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում։ Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարը տեղեկացվել է նաև Ադրբեջանի կողմից հայատյացության քաղաքականության այլ դրսևորումների, այդ թվում՝ հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների հետ կապված միջադեպի վերաբերյալ։

Ա.Ղևոնդյանը և Ա.Լաստաևը քննարկել են Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: