• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում կայացած հանդիպման վերաբերյալ

08 փետրվարի, 2023

Ս․թ․ փետրվարի 8-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի տնօրեն Երկին Տուկումովի հետ։ 

Ինստիտուտի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը դիտարկվել է Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հեռանկարային ուղղություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Տարածաշրջանային զարգացումների համատեքստում Ա․Ղևոնդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին 2020թ․ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նշյալ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Առանձնակի ուշադրության կենտրոնում էին Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման և հայրենադարձման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակումը, որպես Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության դրսևորում։

Հանդիպման արդյունքներով ընդգծվել է դեսպանության և ինստիտուտի միջև կայուն կապերի պահպանման անհրաժեշտությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: