• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հավատարմագրերի պատճենների հանձնման մասին

27 մարտի, 2023
Հավատարմագրերի պատճենների հանձնման մասին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ․ մարտի 27-ին Բիշքեկում Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ ք․Աստանա) հավատարմագրերի պատճեններն է հանձնել Ղրղզական Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալմազ Իմանգազիևին։
Հավատարմագրերի պատճենի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դիտարկվել է հայ-ղրղզստանյան քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների հետագա առաջմղմանն, ինչպես նաև իրավապայմանագրային հենքի ընդլայնմանն ու մշակութային և հումանիտար նախագծերի իրականացմանը միտված հարցերի լայն շրջանակ։
Ընթացիկ տարում Հայաստանի և Ղրղզստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում մտքեր են փոխանակվել երկկողմ փոխգործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, ինչպես նաև վերջինիս՝ բազմակողմ կառույցների և տարածաշրջանային միավորումների շրջանակներում գործընկերության դրսևորումների միջոցով հարստացնելու վերաբերյալ։ Հայաստանի դեսպանն ընդգծել է ժողովուրդների բարեկամության, ինչպես նաև 2002թ․ ապրիլի 4-ի Հայաստանի և Ղրղզստանի միջև բարեկամության և համագործակցության մասին Մեծ Պայմանագրով ամրագրված՝ ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքի և այլ սկզբունքների վրա խարսխված միջպետական հարաբերությունների ներուժի իրագործման մասով ջանքեր գործադրելու պատրաստականությունը։
Դիտարկվել է երկկողմ միջպետական համագործակցության մեխանիզմների ներքո շփումների ժամանակացույցը։ Տարածաշրջանային օրակարգի հարցերի քննարկման շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը միտված Հայաստանի ջանքերին հակառակ ադրբեջանական կողմի 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումները, Բաքվի առավելապաշտական նկրտումներն ու շարունակական սադրանքներն, ինչպես նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: