• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ղրղզստանի խորհրդարանում կայացած հանդիպման մասին

29 մարտի, 2023
Ս.թ․ մարտի 29-ին կայացել է Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջազգային հարցերով, պաշտպանության, անվտանգության և միգրացիայի հանձնաժողովի նախագահ Ուլան Պրիմովի հետ։
Հանդիպմանն արձանագրվել է երկուստեք հետաքրքրվածությունը Հայաստանի և Ղրղզստանի օրենսդիր մարմինների գործունեության մասին տեղեկատվության փոխանակմանն, ինչպես նաև երկկողմ մակարդակով և մասնագիտացված միջխորհրդարանական կառույցների շրջանակներում հայ-ղրղզստանյան միջխորհրդարանական համագործակցության աշխուժացմանն առնչվող հարցերի շուրջ: Քննարկվել են Բարեկամական խմբի շրջանակներում հերթական հանդիպման կազմակերպման հարցերը։
Տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքերի փոխանակման ընթացքում Հայաստանի դեսպանը ներկայացրել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը։ Խորհրդարանի հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է նաև Ադրբեջանի կողմից ապօրինաբար արգելափակված Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման մասով միջազգային հանրության, այդ թվում՝ վերջինիս խորհրդարանական բաղադրիչի, հստակ կոչերի ու հասցեական գնահատականների մասին։
Նույն օրը ՀՀ դեսպան Ա․Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Բիշքեկում գտնվող Հայաստան-Ղրղզստան բարեկամական խորհրդարանական խմբի անդամ պատգամավոր Ժանիբեկ Կիդիկբաևի հետ։ Հանդիպմանը դիտարկվել են Բարեկամական խմբի գործունեությանն առնչվող հարցեր։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: