• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Բիշքեկում կայացած հանդիպումների մասին

29 մարտի, 2023
Ս․թ․ մարտի 29-ին Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Արտաքին գործերի նախարարության Երրորդ քաղաքական դեպարտամենտի տնօրեն Բակիտ Ջուսուպովի հետ կայացած հանդիպմանը հանգամանալից դիտարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ Հայաստանի և Ղրղզստանի միջև միջպետական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարների շեշտադրմամբ։ Երկուստեք արձանագրվել է, որ 2004թ․ Բարեկամության և համագործակցության հայ-ղրղզստանյան պայմանագրով ամրագրված սկզբունքները ամուր հիմք են հանդիսանում համագործակցության ներուժի գործարկման համար ինչպես երկկողմ տիրույթում, այնպես էլ բազմակողմ ձևաչափում։
ՄԱԿ հարթակներում և միջազգային ու տարածաշրջանային կառույցներում Հայաստանի և Ղրղզստանի փոխգործակցությանն առնչվող հարցերը քննարկվել են Միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրենի պ․կ․ Ուլան Դանիարովի հետ։ Ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հետագա փոխգործակցության ակտիվացման՝ ներառյալ համապատասխան միջԱԳՆական խորհրդատվությունների անցկացման միջոցով, պահանջվածությունը։ Տարածաշրջանային մի շարք զարգացումների շուրջ մտքերի փոխանակման համատեքստում դեսպան Ա․Ղևոնդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքները։ Միևնույն ժամանակ նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել պարտադիր կատարման ենթակա ՄԱԿ միջազգային դատարանի ս․թ․ փետրվարի 22-ի որոշումը։
Ղրղզստանում Թուրքմենստանի դեսպան, դուայեն Շադուրդի Մերեդովի հետ կայացած հանդիպման ընթացքում դեսպան Ա․Ղևոնդյանը ծանոթացել է Ղրղզստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի գործունեության առանձնահատկություններին և մոտակա ծրագրերին։
Նույն օրը «Արարատ» հասարակական կազմակերպության ղեկավարության և ակտիվի հետ կայացած հանդիպմանը դեսպան Ա․Ղևոնդյանը տեղեկացվել է Ղրղզստանում հայ համայնքի ձևավորման փուլերի և ընթացիկ ծրագրերի մասին։ Քննարկվել են նաև դեսպանություն և նշյալ համայնքային կառույցի փոխգործակցությանն առնչվող հարցեր։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: