• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հանդիպում համայնքային կառույցների ղեկավարության հետ

24 մայիսի, 2023
Հանդիպում համայնքային կառույցների ղեկավարության հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ մայիսի 24-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ասոցիացիայի» ղեկավարության և ներկայացուցիչների հետ։

Նշյալ հանդիպմանը նախորդել է «Նաիրի» ասոցիացիայի հաշվետու-ընտրական ծողովը, որի արդյունքներով «Նաիրիի» ղեկավար է ընտրվել Նարինե Միքայելյանն, ով նախկինում հանդիսացել է նշյալ հանրապետական կառույցի ղեկավարի տեղակալ, ինչպես նաև Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի 6-րդ գումարման պատգամավոր։

Շնորհավորելով Ն․Միքայելյանին ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով «Նաիրիի» ասոցիացիայի բազմամյա ղեկավարության համար Արտուշ Կարապետյանին՝ դեսպան Ա․Ղևոնդյանը վերահաստատել է դեսպանության պատրաստակամությունը հետագայում ևս սատարել «Նաիրի» կառույցի՝ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանն ու հայկական մշակույթի, լեզվի և ազգային ինքնության պահպանմանն ուղղված գործունեությանը ։

Իր հերթին՝ Ղազախստանի ժողովուրդների համաժողովի նախագահի տեղակալ Մարատ Ազիլխանովը՝ Ղազախստանում միջէթնիկ հարաբերությունների և քաղաքացիական հասարակության զարգացման հարցում իրականացվող պետական քաղաքականության համատեքստում, ընդգծել է հայ համայնքի և «Նաիրի» ասոցիացիայի կառուցողական դերակատարությունը:

 

Ղազախստանի նախագահի կողմից գլխավորած Ղազախստանի ժողովուրդների համաժողովում հավատարմագրված «Նաիրի» ասոցիացիայի կազմում ընդգրկված են Ղազախստանի 12 քաղաքներում և մարզերում գործող հայկական համայնքային կառույցներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: