• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հանդիպում Ղազախստանի խորհրդարանում

30 հունիսի, 2023
Հանդիպում Ղազախստանի խորհրդարանում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

   Ս․թ․ հունիսի 30-ին Ղազախստանի խորհրդարանում կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Սենատի նախագահի տեղակալ Ժակիպ Ասանովի հետ։
 
   Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության աշխուժացման և օրենսդրական աջակցության պահանջված լինելն՝ ի շահս հայ-ղազախստանյան միջպետական հարաբերությունների հետագա զարգացման ապահովմանը։ Քննարկվել է փոխգործակցությունը մասնագիտացված միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև դիտարկվել, այդ թվում՝ «Հայաստան-Ղազախստան» միջխորհրդարանական բարեկամական խմբի ձևաչափում, երկկողմ հանդիպումների ժամանակացույցը։
Վերին պալատի նախագահի տեղակալ Ժ․Ասանովը տեղեկացրել է նախորդ տարի ՂՀ-ում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում երկրի Մայր օրենքում նախատեսած փոփոխությունների լույսի ներքո Ղազախստանի Խորհրդարանի գործունեության մասին:
   
   ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և Լեռնային Ղարաբաղի հանդեպ Բաքվի ագրեսիվ գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակը։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կանխման հրամայականը, ինչի մասին են վկայում միջազգային հանրության, այդ թվում՝ վերջինիս խորհրդարանական բաղադրիչի դատապարտող արձագանքն ու հասցեական կոչերը:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: