• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ղազախստանի օդատիեզերական կոմիտե այցելության մասին

11 հուլիսի, 2023
Ղազախստանի օդատիեզերական կոմիտե այցելության մասին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ հուլիսի 11-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Օդատիեզերական կոմիտեի նախագահ Բաուբեկ Օրալմագամբետովի հետ։
Հանդիպմանը դիտարկվել են տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության առկա իրավիճակն ու վերջինիս ակտիվացման հեռանկարներն, այդ թվում՝ Երկրի հեռահար զոնդավորման տվյալների օգտագործման և արբանյակային կապի ոլորտներում։
 
Տնտեսական համագործակցության հայ-ղազախստանյան միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի որոշումների իրագործման համատեքստում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի գիտահետազոտական հաստատությունների միջև գործնական փոխգործակցության հարցեր։
 
 
Ղազախստանի Հանրապետության Թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարարության Օդատիեզերական կոմիտեն պատասխանատու է Ղազախստանի տիեզերական ոլորտի զարգացման համար, այդ թվում՝ տիեզերքում արբանյակների խմբավորման, ինչպես նաև համակարգում է արբանյակների կառուցմամբ և Բայկոնուրում հեռանկարային նախագծերի իրականացման ոլորտում գործող ձեռնարկությունների գործունեությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: