• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հանդիպում Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարի հետ

06 սեպտեմբերի, 2023
Հանդիպում Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ սեպտեմբերի 6-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարար Ալիբեկ Կուանտիրովի հետ։

Հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախստանյան տնտեսական փոխգործակցության խթանմանն առնչվող հարցեր՝ նոր հեռանկարային ուղղությունների և նորարարության, ինչպես նաև պետություններում, այդ թվում` ազատ տնտեսական գոտիների շրջանակներում տրամադրվող արտոնությունների շեշտադրմամբ։ Նշյալ համատեքստում շոշափվել է փոխադարձ առևտրի առաջմղման թեման՝ ապրանքաբաշխիչ՝ նաև փոքր և միջին ձեռնարկատիրության ներուժը համալրող ցանցերի շահագործմամբ։

Փաստելով տնտեսական ուղղվածության տարբեր բազմակողմ հարթակներում մի շարք հարցերի շուրջ Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումների համընկնումն ու համանմանությունը՝ հետաքրքրվածություն է արտահայտվել երկկողմ երկխոսության աշխուժացման հարցում՝ փորձի փոխանակման և փոխընդունելի քայլերի մշակման նպատակով։

Հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանում ներդրումային կլիմայի և ներդրումների պետական աջակցության միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային շփումների շարունակականության վերաբերյալ, այդ թվում՝ հայ-ղազախստանյան միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի որոշումների ներքո։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: