• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հանդիպում Ղրղզստանի տրանսպորտի և կոմունիկացիաների նախարարի հետ

11 սեպտեմբերի, 2023
Հանդիպում Ղրղզստանի տրանսպորտի և կոմունիկացիաների նախարարի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ սեպտեմբերի 11-ին Բիշքեկում գտնվող Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) հանդիպում է ունեցել Ղրղզական Հանրապետության տրանսպորտի և կոմունիկացիաների նախարար Տիլեկ Տեկեբաևի հետ։

Հանդիպմանը քննարկվել են տրանսպորտի ոլորտում հայ-ղրղզական փոխգործակցության առկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի ու Ղրղզստանի միջև առկա տրանսպորտային-լոգիստիկ կապուղիների բազմազանությանը միտված ջանքերը հնարավորություն կընձռեն ինչպես ավելացնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալն, այնպես էլ բարձրացնել երկրների տարանցիկ ներուժը:

Դեսպան Ա.Ղևոնդյանի կողմից ներկայացվել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում, ընդգծելով, որ հաղորդակցության բոլոր ուղիները պետք է գործեն երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության հիման վրա և հավասարության ու փոխադարձության սկզբունքների սկզբունքների համաձայն: Նախարար Տ.Տեկեբաևը ծանոթացրել է առկա կապուղիների դիվերսիֆիկացման և նորերի կառուցման մասով Ղրղզստանի կառավարության ծրագրերին, որոնց իրականացումը կընդլայնի փոխկապակցվածության հնարավորությունն ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանում:

Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է սերտ փոխգործակցության պատրաստակամությունն՝ ի նպաստ տնտեսական փոխգործակցության տեսանկյունից պահանջված հեռանկարային երթուղիների նախանշմանն և համապատասխան նախագծերի իրականացմանը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: