• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հանդիպում Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ

12 սեպտեմբերի, 2023
Հանդիպում Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ սեպտեմբերի 11-ին Ղրղզստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) հանդիպում է ունեցել Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Այբեկ Մոլդոգազիևի հետ։

Զրույցի ընթացքում մանրամասն դիտարկվել է քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում հայ-ղրղզական փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության 2022-2024թթ․ ծրագրով նախատեսված երկկողմ խորհրդատվությունների ժամանակացույցի շուրջ։

Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցերն ու հայ-ղրղզական Միջկառավարական հանձնաժողովի ձևաչափում ամրագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Պատշաճ ուշադրության տիրույթում էր երկկողմ իրավապայմանագրային հենքի կատարելագործման և ընդլայնման հարցը։ Շոշափվել է նաև բազմակողմ կառույցների շրջանակներում փոխգործակցության թեման։

Դեսպան Ա.Ղևոնդյանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակն ու հայկական կողմի տեսլականը՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ:

Հանդիպման արդյունքներով երկուստեք վերահաստատվել է սերտ փոխգործակցության մասով պատրաստակամությունն՝ ի շահ Հայաստանի և Ղրղզստանի միջպետական փոխգործակցության ողջ շրջանակով համագործակցության խորացման։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: