• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Դեսպան Ա․Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում

19 սեպտեմբերի, 2023
Դեսպան Ա․Ղևոնդյանի հանդիպումը  Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ սեպտեմբերի 19-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալիբեկ Բակաևի հետ։
 
Հանդիպման ընթացքում հանգամանալից մտքեր են փոխանակվել հայ-ղազախստանյան հարաբերությունների առկա վիճակի վերաբերյալ՝ քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում փոխգործակցության ամրապնդման շեշտադրմամբ։ Տնտեսական փոխկապակցվածության հարցերի քննարկման համատեքստում վերահաստատվել է Երևանի և Աստանայի հետաքրքրվածությունն ապրանքների մատակարարման նոր շղթաների ձևավորման, ինչպես նաև տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների դիվերսիֆիկացման, ներառյալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման և երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո վերջիններիս հետագա գործունեության հարցում։
 
Դեսպան Ա․Ղևոնդյանի կողմից մանրամասն ներկայացվել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացմանը միտված Բաքվի կողմից վարվող քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության մասով վատթարացող իրադրությունն, ինչպես նաև արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց առերեսվում է Հայաստանը։
 
Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի դիտարկման համատեքստում երկուստեք կարևորվել է բոլոր մասնակիցների իրական հավատարմությունն առկա խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման հարցում՝ ՄԱԿ Կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի համաձայն։
 
Քննարկվել են նաև երկու պետությունների քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանմանը միտված հյուպատոսական ոլորտում ծավալվող փոխգործակցությանն առնչվող հարցեր։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: