• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Դեսպան Ղևոնդյանի այցելությունը Դիվանագիտության ինստիտուտ

03 նոյեմբերի, 2023

Ս․թ․ նոյեմբերի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի Դիվանագիտության ինստիտուտ։

Հանդիպմանն Ինստիտուտի տնօրեն, դեսպան Ալեկսեյ Վոլկովը Հայաստանի դեսպանին է ներկայացրել Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության և պետական կառավարման այլ մարմինների համար դիվանագիտական կադրերի ու միջազգային հարաբերությունների ոլորտում մասնագետների պատրաստման միակ ղազախստանյան կենտրոն հանդիսացող Ինստիտուտի գործունեությունը։

«Development day» նախագծի շրջանակներում Ակադեմիայի մագիստրանտների, դոկտորանտների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների համար դեսպան Ա․Ղևոնդյանը հանդես է եկել «Հայ-ղազախստանյան միջպետական հարաբերություններն ու նրանց առաջմղման հեռանկարները. զարգացումները Հարավային Կովկասում» խորագրով դասախոսությամբ։

Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը դիտարկելիս՝ Հայաստանի դեսպանի կողմից ներկայացվել է 2020թ․ սեպտեմբերից ի վեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի և վերջինիս հաջորդած էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրադրությունը։ Ա․Ղևոնդյանը նաև ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում ընդգրկված հարցերի լայն շրջանակ։

Ակադեմիայի ռեկտոր Աբիլ Երլանի հետ կայացած զրույցի ընթացքում, ի շարս այլ հարցերի, վերահաստատվել է Հայաստանի Պետական կառավարման ակադեմիայի հետ համագործակցության աշխուժացմանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: