• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանականների հանդիպման մասին

21 նոյեմբերի, 2023

Ս.թ. նոյեմբերի 20-ին Աստանայում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը անցկացրել է մի շարք հանդիպումներ՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաժլիսում և Սենատում:

Ազգային ժողովի «Հայաստան-Ղազախստան» Բարեկամության խմբի ղեկավար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Մաժլիսի միջազգային հարցերով, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Այգուլ Կուսպանի և Մաժլիսի պատգամավորների հետ հանդիպման ընթացքում քննարկել է միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր՝ միտված հայ-ղազախստանյան միջպետական հարաբերությունների ակտիվացմանն ու լրացուցիչ լիցք հաղորդելուն, ինչպես նաև վերջիններս նոր փոխշահավետ առևտրատնտեսական և հետաքրքրություն ներկայացնող մշակութային ծրագրերի համալրմամբ: Նշյալ, ինչպես նաև բարեկամության խմբերի, ազգային խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների և կոմիտեների շրջանակներում փոխգործակցության հարցերը դիտարկվել են նաև նույն օրը Ղազախստանի խորհրդարանի Սենատում ձևավորված Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության խմբի սենատոր Ն.Բ.Ժուսիպի գլխավորությամբ կայացած հանդիպմանը:

Հանդիպումների ընթացքում ղազախ խորհրդարանականները տեղեկացվել են Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի մոտեցումներին, ինչպես նաև Հայաստանի Կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտի հիմնական դրույթներին, որը միտված է այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանն, ինչը կարող է էապես նպաստել տնտեսական և տարածաշրջանային կապերի զարգացմանը:

Իր հերթին, նշյալ հանդիպումներին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն ընդգծել է փոխայցելությունների և միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման պահանջվածությունը՝ հօգուտ երկկողմ համագործակցությանն օրենսդրական աջակցության ապահովմանն ու բազմակողմ համապատասխան հարթակներում փոխգործակցության առաջմղման:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: