• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Աստանայում կայացած հանդիպումների վերաբերյալ

23 նոյեմբերի, 2023

Աստանայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան-Ղազախստան» Բարեկամության խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ նոյեմբերի 21-ին այցելել է միջդավանական և միջքաղաքակրթական երկխոսության զարգացման կենտրոն։

Հանդիպման ընթացքում կենտրոնի նախագահ, դեսպան Բ․Սարսենբաևը ներկայացրել է Ղազախստանում հանդուրժողական հասարակության և միջդավանական երկխոսության ձևավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը։ Առանձնակի ուշադրություն է հատկացվել Ղազախստանի՝ Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումար նախաձեռնությանը, ինչպես նաև մինչ 2033 թվականը համագումարի զարգացման մասով ընդունված հայեցակարգին, որը միտված է «ՄԱԿ կառույցների և այլ հեղինակային միջազգային կազմակերպությունների հետ համագումարի գործընկերների շրջանակի և գործունեության աշխարհագրության ընդլայնմանն՝ ի նպաստ համագործակցության խորացմանը»։

Նույն օրը կայացել է Բարեկամության խմբի անդամների՝ Ղազախստանի ժողովուրդի համաժողովի /ՂԺՀ/ քարտուղարության ղեկավարի տեղակալ Լ․Պրոկոպենկայի հետ հանդիպումը, որին անդրադարձ է կատարվել մշակութային և հումանիտար ոլորտում երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Ղազախստանի պատգամավորների և ՂԺՀ ակտիվի մասնակցությամբ կայացած հանդիպմանը փոխադարձ պատրաստակամություն են հայտնվել սերտ համագործակցության ծավալման հարցում՝ հօգուտ միջէթնիկ համաձայնության և քաղաքացիական խաղաղության հետագա ամրապնդման։

Ս․թ․ նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ պատվիրակությանը այցելել է Ղազախստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ղազախստանի ԿԸՀ նախագահ Ն․Աբդիրովի հետ կայացած հանդիպմանը քննարկվել են երկու պետությունների ընտրական մարմինների միջև համագործակցության հեռանկարները՝ վերջինիս իրավական ամրագրման հնարավորության շեշտադրմամբ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: