• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի դեսպանի հանդիպումը Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի հետ

01 դեկտեմբերի, 2023
Հայաստանի դեսպանի հանդիպումը Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ դեկտեմբերի 1-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևի հետ։

Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում հայ-ղազախստանյան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է 1999 թվականին Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև կնքված բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի դրույթներին համահունչ համատեղ ջանքերի կարևորությունը, այդ թվում՝ փոխադարձ այցերի կազմակերպման միջոցով։

Դիտարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանն ու դիվերսիֆիկացմանն առնչվող հարցեր։ Դեսպան Ղևոնդյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի իրականացումը՝ Հարավային Կովկասում համապատասխան պայմանների առկայության պարագայում, երկրներին հնարավորություն կընձեռի ամրագրել փոխկապվածության նոր մակարդակ՝ ավելի լայն տարածաշրջանային կտրվածքով։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: