• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ղազախստանում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

07 դեկտեմբերի, 2023
Ս․թ․ դեկտեմբերի 7-ին Աստանայում, Ալմաթիում և Ղազախստանի այլ քաղաքներում հարգանքի տուրք է մատուցվել 1988թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։
 
Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչները՝ Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելության անդամների հետ համատեղ, հասարակական շրջանակների մասնակցությամբ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին և ծաղիկներ են զետեղել Սուրբ-Ուսպենյան մայր տաճարի տարածքում տեղակայված խաչքարի մոտ, որտեղ երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցվել է հոգեհանգստյան կարգ։
 
Նույն օրն Ալմաթի քաղաքի «Լույս» հայկական մշակութային կենտրոնում, հայ համայնքի և համայնքային կառույցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Պատվավոր հյուպատոսի մասնակցությամբ կայացել է Սուրբ Կարապետ եկեղեցուն հարող տարածքում տեղադրված խաչքարին ծաղիկների զետեղման արարողությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: