• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի Պաշտպանության նախարարի այցը Ղազախստան

25 հունվարի, 2024

Ս․թ․ հունվարի 23-24 կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն։

Այցի ծրագիրը մեկնարկել է Աստանայում Հայրենիքի Պաշտպանների հուշահամալիր («Отан қорғаушылар») այցելությունից, որտեղ նախարար Ս․Պապիկյանը ծաղիկներ է զետեղել Հավերժ կրակին։

Հայաստանի և Ղազախստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանն ընդառաջ Պաշտպանության նախարարությունում շարվել է Պատվո պահակախումբ։ Դիմավորման հանդիսավոր արարողության ավարտից հետո կայացել է Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախստանյան համագործակցությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հանդիպման արդյունքներով, որը հաստատեց երկկողմ հարաբերությունների առաջմղման մեծ ներուժի առկայությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության հետագա զարգացման մասով, ինչպես նաև ստորագրվել է 2024թ․ միջգերատեսչական համագործակցության ծրագիրը, որը նախատեսում է մի շարք միջոցառումների անցկացում թե՛ Հայաստանում, թե՛ Ղազախստանում։

Նույն օրը նախարար Ս․Պապիկյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության Պաշտպանության ազգային համալսարան, որտեղ ծանոթացել է կրթական մի շարք ծրագրերի։

Ս․թ․ հունվարի 24-ին Ակմոլինսկի մարզի Շուչինսկ քաղաքում նախարար Ս․Պապիկյանն այցելել է Ղազախստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Շ․Ուալիխանովի անվան Ռազմական քոլեջ, որը մասնագիտանում է Ղազախստանի Զինված Ուժերի և այլ ուժային կառույցների համար պրոֆեսիոնալ սերժանտների պատրաստության ոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Սերժանտների պատրաստության Կենտրոնի և նշյալ Ռազմական քոլեջի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ։

Հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով՝

 

https://mil.am/hy/news/11952, https://mil.am/ru/news/11952, https://mil.am/ru/news/11952, https://mil.am/hy/news/11953, https://mil.am/ru/news/11953, https://www.gov.kz/memleket/entities/mod/press/news/details/691121?lang=ru

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: