• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Ղազախստան

04 փետրվարի, 2024

Ս․թ․ փետրվարի 2-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն:

Ալմաթիի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ, հայ-ղազախստանյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերիկ Ժումանգարինը:

Հայաստանի վարչապետի նախագահությամբ կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հայաստանի կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է հետևյալը․ «Հուսով եմ, որ այս տարի մենք կկարողանանք զգալի առաջընթաց արձանագրել ԵԱՏՄ հիմքում ընկած առանցքային սկզբունքների իրականացման ուղղությամբ գործնական քայլերի շրջանակներում՝ հաշվի առնելով Հայաստանի նախագահության նախանշած առաջնահերթությունները, ԵԱՏՄ-ի միջազգային հարաբերությունների զարգացում, ներքին շուկայում խոչընդոտների վերացում, անդամ երկրների ՏՏ համայնքների թվայնացման և համախմբման ջանքեր՝ տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտների ակտիվ զարգացման նպատակով։ Բացի այդ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքն էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների աքսելերացիայի գործընթացն արագացնելու ուղղությամբ։ Տնտեսական համագործակցության մեկ այլ առանցքային տարր է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը, տարանցիկ ներուժի և ԵԱՏՄ աշխարհագրական դիրքի հնարավորությունների առավելագույն օգտագործումը»։

Հայաստանի վարչապետը նաև վերահաստատել է հայկական կողմի, այդ թվում 2024թ․ ԵԱՏՄ մարմիններում նախագահության շրջանակներում, պատրաստակամությունը հետագայում ևս ակտիվ ջանքեր գործադրել՝ ի նպաստ չորս ազատությունների գործնական առաջընթացին ուղղված նախաձեռնությունների և ի շահ ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը։

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցեր՝ էլեկտրոնային առևտրի, մաքսային կարգավորումների, ավիահաղորդակցության ու տրանսպորտի, երկաթուղային ենթակառուցվածքների և մուլտիմոդալ փոխադրումների կազմակերպման, գյուղատնտեսության և այլ ուղղություններով:

 

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը և մեկ տարի նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։

Հայաստանի վարչապետի՝ Ղազախստան կատարած աշխատանքային այցի վերաբերյալ նյութերը հասանելի են նաև հետևյալ հղումներով՝  

https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/02/02/Nikol-Pashinyan-visit-to-Kazakhstan/

https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/02/02/Nikol-Pashinyan-Session-Eurasian-Intergovernmental-Council/

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: