• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Դեսպան Ղևոնդյանի այցելությունը Եվրասիական համալսարան

07 փետրվարի, 2024

Ս․թ․ փետրվարի 7-ին Աստանայում կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի այցելությունը 1996թ․ հիմնադրված Լ․Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարան։

Կայացած հանդիպման ընթացքում Ղազախստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, համալսարանի ռեկտոր Եռլան Սիդիկովը պատմել է կայուն զարգացման նպատակներին հասնելու ոլորտում լավագույն բուհերի վարկանիշային ցանկում (QS Sustainability Rankings 2024) ընդգրկված ԲՈՒՀ-ի զարգացման փուլերի մասին, ինչպես նաև ներկայացրել է վերջինիս կառուցվածքն ու հետագա գործունեության առաջնային ուղղությունները։

Գիտակրթական ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում քննարկվել են նաև միջբուհական փոխգործակցության գործնական ուղղությունները, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանի հետ, որին կից արդեն շուրջ 10 տարի ինչ գործում է Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոնը։

Համալսարանական գրադարանին նվիրաբերվել են Հայաստանի և հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ մի շարք հրատարակումներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: