• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Աստանայում քննարկվել են տրանսպորտի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հեռանկարները

19 փետրվարի, 2024

Ս․թ․ փետրվարի 19-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևի հետ։

Հանդիպմանը նախարար Մ․Կարաբաևը մանրամասն ներկայացրել է Ղազախստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որոնք միտված են երկրի տրանսպորտային-լոգիստիկ և տարանցիկ ներուժի զարգացմանն, այդ թվում՝ Ակտաու և Կուռիկ ծովային նավահանգիստների ենթակառուցվածքների կատարելագործման, ինչպես նաև երկաթգծային և կոնտեյներային փոխադրումների համակարգի գործարկման միջոցով։ Իր հերթին դեսպան Ա․Ղևոնդյանը, վերահաստատելով հայաստանյան կողմի շահագրգռվածությունը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական բաղադրիչներն ու սկզբունքները։

Հետագա քննարկումների ընթացքում դիտարկվել են փոխադարձ ապրանքաշրջանառության աճին, գործարար շփումների դյուրացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը նպաստող՝ տրանսպորտի ոլորտում հայ-ղազախստանյան համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել են համատեղ ջանքերն՝ ուղղված ինչպես Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ օդային հաղորդակցման կանոնավոր բնույթի պահպանմանն, այնպես էլ գործարկվող օդանավակայանների աշխարհագրության ընդլայնմանը։

 

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ տեսանյութը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=Eysnq8ImQak։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: