• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները

27 փետրվարի, 2024
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան  առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ փետրվարի 27-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Բարձր գնահատելով երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների բազմապատիկ աճի՝ վերջին տարիներին դիտվող կայուն միտումը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն ընդգծել է փոխադարձ մատակարարումների շղթաների դիվերսիֆիկացմանն ու տեղեկատվական ուղեկցման ապահովմանն ուղղված քայլերի կարևորությունը։ Նշյալի համատեքստում ներկայացվել են Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտի հիմնական դրույթները։

Իր հերթին՝ Ակումբի տնօրեն Կայրբոլատ Սախմետովը վերահաստատել է կազմակերպության անդամների հետաքրքրվածությունը հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության մասով գործնական ներգրավվածության հարցում։

Կայացած քննարկումների ընթացքում «KazakhExport», «Kazlogistics», ինչպես նաև մի շարք ինքնակարգավորվող կազմակերպությունների, ասոցիացիաների և տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչները ներկայացրել են փոխշահավետ գործընկերության ընդլայնման հեռանկարային ուղղությունների մասով իրենց տեսլականը։

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկխոսությունը շարունակելու մասով՝ հօգուտ տնտեսական ոլորտում Հայաստանի և Ղազախստանի համագործակցության ընդլայնման։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: