• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ընդունելություն Աստանայում՝ նվիրված Բանակի օրվան

12 մարտի, 2024
2024թ․ մարտի 12-ին Աստանայում կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, որին մասնակցել են Ղազախստանի պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ղազախստանում հավատարմագրված ռազմական կցորդներ և ռազմադիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Ողջունի իր խոսքում Ղազախստանում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Գրիգոր Տոնաբեկյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ձևավորման ուղուն, որն անքակտելիորեն միահյուսված է Հայաստանի պետականության վերականգնման հետ։ Ընդգծվել է, որ այսօր էլ ՀՀ Զինված ուժերը՝ հանդիսանալով Հայաստանի անկախության գլխավոր երաշխավոր և դիմակայելով անվտանգային մարտահրավերներին, շարունակում են անցնել բարեփոխումների ճանապարհով։ Երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդման ու բանակի արդիականացման համատեքստում կարևորվել է միջազգային համագործակցությունն, ինչը ՀՀ Զինված ուժերին հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետ իրականացնել ստանձնած կարևորագույն առաքելությունը։
 
Ղազախստանի Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Նուրլան Կարբենովն իր խոսքում նշել է, որ Ղազախստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը զարգանում է գործընկերության և փոխադարձ շահավետության ոգով։ Նշվել է նաև, որ համակողմանի փոխգործակցության ֆոնին ռազմական համագործակցությունն իր ուրույն տեղն է գրավում երկկողմ միջպետական օրակարգում՝ կրելով պլանային բնույթ, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունների և գլխավոր շտաբների ղեկավարության կանոնավոր հանդիպումների ու միջգերատեսչական խորհրդատվությունների և այլ միջոցառումների միջոցով։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: