• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան

19 մարտի, 2024
Ս․թ․ մարտի 17-18-ին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հրավերով Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ – արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն աշխատանքային այց է կատարել Հայաստան։
 
Բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կառուցողական ոգով հանգամանալից դիտարկել են քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար փոխգործակցության առաջնային ուղղություններով երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։
 
Իր ողջույնի խոսքում նախարար Ա․Միրզոյանն ընդգծել է, որ նախարար Մ․Նուրտլեուի՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև «Բարեկամության և համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման 25-րդ տարելիցին ընդառաջ կարած երկկողմ այցը լավ հնարավորություն է ընձեռում ձևավորել հետագա գործընկերության ուղենիշները՝ նոր էջ բացելով Ղազախստանի հետ Հայաստանի հարաբերություններում։
 
Իր հերթին՝ նախարար Մ․Նուրտլեուն, նշելով, որ «Հայաստանը հանդիսանում է մտերիմ պետություն և Ղազախստանի՝ ժամանակով ստուգված գործընկեր», ընդգծել է «հանուն երկու պետությունների ժողովուրդների բարօրության և բարգավաճման ընդհանուր նպատակների ամրագրման համարվ ջանքեր գործադրելու» պատրաստակամությունը։
 
Նախարարների առանձնազրույցի և պատվիրակությունների մասնակցությամբ կայացած հանդիպումների ընթացքում վերահաստատվել է նպատակաուղղվածությունը բարեկամության, փոխադարձ հարգանքի և գործընկերության հիմքի վրա միջպետական փոխգործակցության հետագա խորացման մասով։ Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում քաղաքական երկխոսության ամրապնդման կարևորությունը։ Նախարարներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի, ինչպես նաև երկու կողմերի համար առանցքային նշանակություն ունեցող տրանսպորտային-տարանցիկ բնագավառում նոր հնարավորությունների իրագործման հարցին։ Հումանիտար ոլորտում համագործակցության դրական դինամիկայի ֆոնին ընդգծվել է Հայաստանում և Ղազախստանում Մշակույթի օրերի փոխադարձ անցկացման կարևորությունը։
 
Գոհունակություն հայտնելով անցկացված՝ բանակցությունների արդյունքներով, որոնք ամփոփվել են նաև մամուլի համար հայտարարությամբ, նախարարները հաստատել են հայ-ղազախստանյան փոխգործակցության խորացման հարցում փոխադարձ հետաքրքրվածությունը։
 
Այցի շրջանակներում ընդունվել է Հայաստանի Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2024-2025 թվականների գործողությունների ծրագիրը:
 
Աշխատանքային այցի մասին տեսանյութերը հասանելի են հետևյալ հղումներով․
https://www.youtube.com/watch?v=NOEvPxEyC_s
https://www.youtube.com/watch?v=EvU5Mhot8XE
https://t.me/pressmfakz/15793
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: