• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ղազախստանյան ձեռներեցների՝ Հայաստան կայացած գործարար-առաքելության մասին

29 մարտի, 2024

Ս․թ․ մարտի 27-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացել է հայաստանյան տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների պանելային հանդիպումը քառօրյա գործարար առաքելությամբ Հայաստանում գտնվող Ղազախստանի ձեռներեցների հետ։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, ողջունելով Ղազախստանից ժամանած հյուրերին՝ Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորել է երկու երկրների գործարարների միջև երկխոսության ընդլայնումը՝ միտված համատեղ փոխշահավետ ծրագրերի մշակմանն ու իրագործմանը։

Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևն իր ելույթում վերահաստատել է Ղազախստանի շահագրգռվածությունը Հայաստանի՝ որպես Ղազախստանի համար Հարավային Կովկասում հուսալի գործընկերոջ հետ դինամիկ զարգացող առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցում։

Պանելային հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը ղազախստանյան գործընկերներին ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը՝ ուշադրություն հրավիրելով հատկապես ՏՏ, արդյունաբերության, ոսկերչական արտադրատեսակների արտադրության, սարքաշինության, դեղագործության, շինարարական սարքավորումների, գյուղատնտեսության, շինարարության, զբոսաշրջության, ինչպես նաև ծառայությունների ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին։ «Enterprise Armenia»-ի կողմից ներկայացվել է Հայաստանի ներդրումային գրավչության մասին տեղեկատվությունը։ Իր հերթին, արտահանման և վարկավորման գործակալության գործառույթներ իրականացնող Ղազախստանում ոչ հումքային արտադրանքի առաջմղման Միասնական օպերատոր՝ «KazakhExport»-ի ներկայացուցիչը հայաստանյան պոտենցիալ գործընկերներին ծանոթացրել է նշյալ կառույցի գործունեության հետ, որի գործիքակազմը ներառում է նաև արտահանական-ներմուծական գործառնություններին սատարող մեխանիզմներ:

«Աստանա» Դիվանագիտական ակումբի նախաձեռնությամբ և Հայաստանի ու Ղազախստանի դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ կայացած հանդիպման արդյունքներով ստորագրվել է «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «Աստանա» Դիվանագիտական ակումբի միջև համագործակցության մասին» Հուշագիր։ Պանելային հանդիպման եզրույթներին Հայաստանի և Ղազախստանի գործարարի կողմից նախաձեռնվել են «B2B» ձևաչափով մի շարք բանակցություններ։

Ըստ «Աստանա» Դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սահմետովի՝ Հայաստան կատարած գործարար առաքելության շրջանակներում ղազախստանյան ձեռներեցները կհանդիպեն և բանակցություններ կվարեն Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղերի և ոլորտների ներկայացուցիչների հետ:

Գործարար առաքելության հիմնական նպատակն է հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության ավանդական ոլորտների ընդլայնումն ու նոր հեռանկարային ուղղությունների վերհանումը՝ համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական տենդենցների, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանն ու արդիականացմանը միտված Հայաստանում ու Ղազախստանում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև տրանսպորտային լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացման և մատակարարումների նոր շղթաների մշակման հաշվառմամբ:

 

Կայացած միջոցառման վերաբերյալ տեսանյութն, ինչպես նաև «Աստանա» Դիվանագիտական ակումբի նախագահ Կ․Սահմետովի հարցազրույցը հասանելի են հետևյալ հղումներով՝

https://mir24.tv/news/16585118/delegaciya-iz-kazahstana-pribyla-v-armeniyu-dlya-nalazhivaniya-biznes-svyazei,

https://finport.am/full_news.php?id=50049&lang=2

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: