• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի նիստի վերաբերյալ

03 ապրիլի, 2024

Ս․թ․ ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մ․Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Ս․Ժումանգարինի համանախագահությամբ կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:

Տեսակապի ձևաչափով կայացած քննարկումների ընթացքում դիտարկվել է հանձնաժողովի նախորդ նիստի որոշումների իրագործման ընթացքը, նախանշվել են տնտեսական փոխգործակցության բազմաբնույթ օրակարգի ուրվագծերը՝ միտված նոր հեռանկարային ուղղությունների բացահայտմանը և փոխշահավետ նախագծերի, այդ թվում՝ տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում, իրագործման միջոցով երկու պետությունների միջև համագործակցության առաջմղմանը։

Հայաստանի փոխվարչապետը նշել է, որ «Մեր նպատակն է հայ-ղազախական գործակցությունն էլ ավելի դինամիկ, արդյունավետ և փոխշահավետ դարձնել՝ ի շահ մեր երկրների և մեր քաղաքացիների։ Մենք մտադիր ենք զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը, խթանել ներդրումները, ապահովել դրանց պաշտպանությունը, զարգացնել ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը»։ Տրանսպորտային կապակցվածության և տարանցիկ ներուժի ամրապնդման համատեքստում Մ․Գրիգորյանն ընդգծել է տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացմանն ու լոգիստիկ ենթակառուցվածքների հնարավորությունների ընդլայնմանն ուղղված՝ Հայաստանի Կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տարածաշրջանային նշանակությունը։

Իր հերթին՝ Ղազախստանի վարչապետի տեղակալ Ս․Ժումանգարինը՝ ուշադրությունը սևեռելով Ղազախստանում ձևավորված ներդրումային կլիմայի և ներմուծման-արտահանման գործարքների աջակցման առկա գործիքակազմին՝ վերահաստատել է պատրաստակամությունը Հայաստանի հետ երկկողմ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում երկարաժամկետ համագործակցության մասով, որը շահեկան կլինի նաև երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու տեսանկյունից։

Նիստին առանձնահատուկ կարևորվել է լոգիստիկայի ոլորտում գործնական փոխգործակցությունն, ինչպես նաև երկու պետությունների մայրաքաղաքների միջև ուղիղ օդային հաղորդակցության իրականացումը՝ հետագայում թռիչքների աշխարհագրության ընդլայնման և չվերթների քանակի աճի ընկալմամբ։

Քննարկումների արդյունքներով ընդունվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։

 

Միջկառավարական հանձնաժողովի նիստի վերաբերյալ նյութերը հասանելի են հետևյալ հղումներով՝

 

https://www.gov.am/am/news/item/15848/

https://primeminister.kz/ru/news/serik-zhumangarin-priglasil-investorov-iz-armenii-k-realizatsii-sovmestnykh-proektov-27775

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: