• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Երևանում քննարկվել են հայ-ղազախստանյան տնտեսական համագործակցության հեռանկարները

09 ապրիլի, 2024

Ս․թ․ ապրիլի 8-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Երևան ժամանած Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Արման Շակկալիևին։Կայացած քննարկումների ընթացքում, որոնց մասնակցել են նաև Հայաստանի և Ղազախստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դեսպաններ՝ համապատասխանաբար Արմեն Ղևոնդյանն ու Բոլատ Իմանբաևը, դիտարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ փուլն/արդի իրադրությունն ու հետագա զարգացման հեռանկարները։ Գոհունակությամբ արձանագրելով տնտեսական փոխգործակցության աճի դիտվող միտումը՝ երկուստեք հաստատվել է փոխադարձ մատակարարվող ապրանքների և ծառայությունների ծավալների ու անվանացանկի ընդլայնմանը միտված քայլերի ձեռնարկման մասով պատրաստակամությունը։

Նույն օրը կայացել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումը նախարար Արման Շակկալիևի հետ։ Հանդիպմանը վերահաստատվել է ս․թ․ ապրիլի 2-ին կայացած տնտեսական համագործակցության հայ-ղազախստանյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի որոշումների իրագործման կարևորությունն, ինչպես նաև մատակարարումների նոր շղթաների կառուցման ուղղությամբ փոխգործակցության ակտիվացումը՝ տրանսպորտային-լոգիստիկ կապուղիների և հնարավորությունների ավելի լայն գործարկման շեշտադրմամբ։

Երկու պետությունների պետական կառույցների և տնտեսվարող սուբյեկտների միջև անխափան երկխոսության և հետադարձ կապի ապահովման համատեքստում նշվել է ս․թ․ ապրիլի 9-ին «Առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացում» թեմայով Երևանում նախատեսված գործարար համաժողովի պահանջվածությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: