• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Երևանում կայացել է հայ-ղազախստանյան գործարար համաժողով

10 ապրիլի, 2024

Ս․թ․ ապրիլի 9-ին Հայաստանի մայրաքաղաքում կայացել է առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի ոլորտներում Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության զարգացման հարցերին նվիրված հայ-ղազախստանյան գործարար համաժողով։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գ․Պապոյանը նշել է միջոցառման նշանակալիությունը, որը լավ հնարավորություն է ընձեռում աճի վստահ միտում արձանագրող երկկողմ համագործակցության նոր փոխշահավետ ուղղությունների մշակման մասով։

Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Ա․Շակկալիևը, գոհունակությամբ նշելով երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը, կոչ է արել ակտիվացնել ապրանքների անվանացանկի դիվերսիֆիկացմանն ուղղված աշխատանքն, այդ թվում` սահմանակից համագործակցության «Խորգոս» Միջազգային կենտրոնի շրջանակներում կոոպերացիոն նախագծերի իրագործման միջոցով։

Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան Ա․Ղևոնդյանը ուշադրությունը սևեռել է այնպիսի միջոցառումների պահանջվածությանը, որոնք նպաստում են համատեղ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտների վերհանմանն, ինչպես նաև նախկինում ձևավորված զսպող կարծրատիպերի հաղթահարմանը՝ նախևառաջ տրանսպորտային-լոգիստիկ տիրույթում։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են երկու պետությունների ներդրումային հնարավորությունները, գործարար կլիման, տրանսպորտային-լոգիստիկ և զբոսաշրջային ներուժն, ինչպես նաև անցկացվել են B2B բանակցություններ։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարության՝ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Ղազախստանի գործարարների «Ատամեկեն» ազգային պալատի Արտաքին առևտրային պալատի աջակցությամբ կազմակերպած համաժողովին մասնակցել են երկու երկրների երի գործարար շրջանակների շուրջ 150 ներկայացուցիչներ, պետական մարմինների, ազգային ընկերությունների, ոլորտային և տարածաշրջանային գործարար ասոցիացիաների ղեկավարներ։ Միջոցառման արդյունքներով ստորագրվել են մի շարք կոմերցիոն գործարքներ նավթագազային սարքավորումների հանգույցների/մասերի արտադրության տեղայնացման ոլորտում։ Համագործակցության մասին հուշագրեր են կնքվել «Enterprise Armenia»-ի և «KazakhInvest»-ի, Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի և «KazakhTourism»-ի, ինչպես նաև Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Ղազախստանի գործարարների «Ատամեկեն» ազգային պալատի Արտաքին առևտրային պալատի միջև։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: