• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Երևանում կայացել է հայ-ղազախստանյան կլոր սեղան

03 մայիսի, 2024

Ս․թ․ մայիսի 3-ին Երևանում կայացել է «Հայաստան-Ղազախստան․ նոր մոտեցումներ, նոր համագործակցություն» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցել են երկու երկրների փորձագիտական և գիտակրթական համայնքի ներկայացուցիչները։

Ազգային դիմակայության և պետական կառավարման հայկական ինստիտուտի (INFORS Armenia) կողմից Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի (KISI) հետ գործակցաբար կազմակերպած միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով են դիմել Ղազախստանում Հայաստանի և Հայաստանում Ղազախստանի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ Արմեն Ղևոնդյանը և Բոլատ Իմանբաևը։

Դեսպան Ա․Ղևոնդյանն իր տեսաուղերձում ուշադրությունը սևեռել է հայ-ղազախստանյան միջպետական համագործակցության զարգացման մասով փորձագիտական-վերլուծական հետազոտությունների և առաջարկների կարևորության վրա, որոնց պահանջվածությունն էլ ավելի է արդիականացել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․Տոկաևի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների ներքո։

Կլոր սեղանի շրջանակներում INFORS Armenia-ի հիմնադիր Գ․Մելիքյաբի և KISI-ի ղեկավար Ե․Տուկումովի կողմից ստորագրվել է նշյալ կառույցների միջև Համագործակցության հուշագիր։ Հաջորդած քննարկումների ու բանավեճի ընթացքում մտքեր են փոխանակվել հարցերի լայն շրջանակով՝ միտված փորձագիտական, վերլուծական և գիտական շրջանակների, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի ոլորտային գիտահետազոտական կառույցների միջև համագործակցության հեռանկարային ուղղությունների վերհանմանը՝ երկու պետությունների միջև փոխհարաբերությունների արդյունավետ տեղեկատվական-վերլուծական ուղեկցման ապահովման շեշտադրմամբ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: