• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ հանդիպման մասին

30 մայիսի, 2024
Ղրղզստանի արտաքին գործերի նախարարի  տեղակալի հետ հանդիպման մասին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2024թ․ մայիսի 29-ին կայացել է Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Այբեկ Մոլդոգազիևի հետ։

Հանդիպմանը դիտարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում հայ-ղրղզական փոխգործակցության հետագա զարգացման հարցերը։ Առանձնանշվել է իրավապայմանագրային հենքի կատարելագործմանն ու ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել ընթացիկ տարում նախատեսվող համատեղ միջոցառումների ժամանակացույցի շուրջ։

Առևտրատնտեսական համագործակցության առաջմղման համատեքստում քննարկվել է արտահանման-ներկրման գործընթացներում կիրառվող տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների դիվերսիֆիկացման թեման։ Դեսպան Ա․Ղևոնդյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կոնցեպտը։ Նախարարի տեղակալ Ա․Մոլդոգազիևը տեղեկացրել է Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու կառուցման ծրագրերի վերաբերյալ։

Տարածաշրջանային և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում հայ-ղրղզական փոխգործակցության հարցի դիտարկման ներքո ընդգծվել է երկկողմ երկխոսության պահանջվածությունն, այդ թվում՝ միջԱԳՆական խորհրդատվությունների համապատասխան ծրագրով նախատեսված թեմաների շուրջ։

Կայացած քննարկումների արդյունքներով վերահաստատվել է սերտ փոխգործակցության պատրաստակամությունն՝ ի շահ Հայաստանի և Ղրղզստանի միջպետական փոխգործակցության ողջ շրջանակով համագործակցության խորացման։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: