• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Հանդիպում Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարությունում

31 մայիսի, 2024
Հանդիպում Ղրղզստանի էկոնոմիկայի և առևտրի նախարարությունում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2024թ․ մայիսի 30-ին կայացել է Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը Ղրղզական Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար, հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի ղրղզական կողմի նախագահ Դանիյար Ամանգելդիևի հետ։

Հանդիպմանը դիտարկվել է Հայաստանի և Ղրղզստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ բազմակողմ միավորումների շրջանակներում համաձայնեցված մեխանիզմների գործարկմամբ։ Քննարկվել են Հանձնաժողովի՝ Երևանում կայացած նախորդ նիստի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքն, ինչպես նաև հաջորդ նիստի նախապատրաստման հարցերը։

Տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների դիվերսիֆիկացման հարցի շուրջ մտքերի փոխանակման շրջանակներում ներկայացվել է Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Հանդիպման արդյունքներով երկուստեք վերահաստատվել է Հանձնաժողովի հետևողական գործունեության, ինչպես նաև համատեղ ջանքերի պահանջվածությունն՝ ի շահ երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների՝ փոխշահավետ երկկողմ նախագծերի վերհանման ու առաջմղման հարցերում ներգրավման։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: