• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Աստանայում քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-ղազախստանյան համագործակցության առաջմղման հարցեր

22 հուլիսի, 2024
Աստանայում քննարկվել են առողջապահության ոլորտում  հայ-ղազախստանյան համագործակցության առաջմղման հարցեր
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2024թ․ հուլիսի 22-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը ՂՀ առողջապահության նախարար Ակմարալ Ալնազարովայի հետ, որի ընթացքում քննարկվել են բժշկության և առողջապահության ոլորտում հայ-ղազախստանյան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Շահագրգիռ  քննարկումների մթնոլորտում կայացած հանդիպմանը երկուստեք վերահաստատվել է Երևանի և Աստանայի պատրաստակամությունը մի շարք ուղություններով երկկողմ և բազմակողմ փոխգործակցության ամրապնդման հարցում, այդ թվում՝ առաջնային բժշկասանիտարական աջակցության արդիականացման, թվային առողջապահության համակարգի ներդրման և զարգացման, դեղագործության և այլ ոլորտներում։

Քննարկվել են կրթական և գիտական բժշկական կառույցների միջև գործընկերության ակտիվացմանն ուղղված հարցեր, ներառյալ՝ Ս․Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի (Հայաստան) և Ս․Կաիրբեկովայի անվան առողջապահության զարգացման ազգային գիտական կենտրոնի (Ղազախստան) միջև։

Բժշկության և առողջապահության ոլորտում հայ-ղազախստանյան համագործակցության առաջմղման և վերջինիս իրավապայմանագրային դաշտի ընդլայնման համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել դեսպանության և նախարարության միջև սերտ շփումներ պահպանելու մասով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: